▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզահամերգային համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի. հետաքննության արդյունքները. iravaban.net

iravaban.net-ը գրում է. «Երբ նա չներկայացավ դատարան, դատարանը նրան ձերբակալելու որոշում ընդունեց: Նա խուսափում է արդարադատությունից: Նրա գործը կվերաբացվի անմիջապես այն բանից հետո, երբ նա կձերբակալվի և կվերադարձվի պետությանը: Գործը փակված չէ և Դինոն հետախուզվում է»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում գրում է ԱՄՆ Ալաբամայի անվտանգության կոմիտեի հատուկ գործակալ Մայքլ Վիլկերսոնը՝ անդրադառնալով Վահագ Դինո Ավադիսյանին:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) և դրա հարակից տարածքների և շինությունների վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր է կնքել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հետ, որի տնօրենն ու միակ բաժնետերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է: Ինտերնետային աղբյուրներից հայտնի էր դառնում, որ նա ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվելու համար ձերբակալված է եղել: Իսկ ահա պարզվում է, որ նրա դեմ հարուցված քերական գործը քննության ընթացքում է, և այս անձը հետախուզվում է Ալաբամայի իրավապահների կողմից:

Մայքըլ Վիլկերսոնը նշում է նաև, որ Դինո Ավադիսյանը դատարանին վճարել է 50 հազար դոլարի գրավ՝ մինչև դատավարության սկիզբը ազատության մեջ լինելու համար: Սակայն, քանի որ նա չի ներկայացել դատարան, ապա այդ 50 հազար դոլարը առգրավվել է նրանից անվերադարձ: Գրավ կիրառելու որոշումը եղել է նախորդ տարվա փետրվարի 21-ին: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝  Վահագ Դինո Ավադիսյանին մեղադրանք է առաջադրված 2009 թվականի հունվարին արժեթղթերի ապօրինի առուվաճառքի համար՝ Ալաբամայի օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Հետախուզվողը Երևանում է եղել սեպտեմբերի 1-ին Լուսանկարը՝ notarius.am-ի Մարզահամերգային համալիրի առուվաճառքի պայմանագիրը վավերացվել է Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի կողմից. առուվաճառքի պայմանագրի վերջին էջում նոտարի կողմից նշում կա. «Պայմանագիրը ստորագրվել է իմ ներկայությամբ: Պայմանագրում ստորագրած անձանց ինքնությունը, նրանց գործունակությունը իրավաբանական անձի ներկայացուցիչների լիազորությունները, ինչպես նաև օտարվող անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքներն ստուգված են»: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

 

New Picture (93)

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին