▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 բան, որ խորհուրդ չի տրվում անել հարսանիքից 1 շաբաթ առաջ

Ամերիկյան yahoo.com կայքն ամուսնանալ պատրաստվողներին տալիս է 8 խորհուրդ, որոնց հետևելու դեպքում հարսանիքի օրը հնարավոր կլինի խուսափել տհաճ իրավիճակներից։ Աղբյուրը, մասնավորապես, ներկայացնում է 8 բան, որ խորհուրդ չի տրվում անել ամուսնության օրվանից 1 շաբաթ առաջ։

 1. Մի՛ փոխեք մազերի գույնը, քանի որ երբեք չգիտեք, թե արդյունքն ինչպիսին կլինի։ Իսկ մազերի սխալ գույնից ազատվելու համար Դուք շատ քիչ ժամանակ ունեք։

2. Սանրվածքի ձևի հետ համարձակ փորձարկումները ևս խորհուրդ չեն տրվում նշված պատճառով։

3. Հարսանիքից 1 շաբաթ առաջ հրաժարվեք ալկոհոլի օգտագործումից, քանի որ դա բարերար ազդեցություն չի ունենա Ձեր արտաքին տեսքի վրա։

4. Հրաժարվեք չափից ավելի ծանր մարմնամարզությունից, քանի որ դա կհանգեցնի մկանների լարվածությանն ու ցավերին՝ սահմանափակելով ու ցավալի դարձնելով Ձեր շարժումները։

5. Հրաժարվեք արհեստական արևայրուքից՝ մաշկի տհաճ գույն չունենալու համար։

6. Մաշկի հարթեցման ու մաքրման հետ կապված պրոցեդուրաներն արեք հարսանիքից առնվազն 2 շաբաթ առաջ, որպեսզի մաշկը հասցնի հանգստանալ և կարմրած տեսք չունենա։

7. Մարմնի և դեմքի խնամքի համար նախատեսված նոր միջոցները, որոնք խորթ են Ձեր մաշկին, օգտագործեք հարսանիքից հետո, քանի որ պարզ չէ, թե դրանց կիրառումն ինչպիսի ազդեցություն կունենա։

8. Հրաժարվեք անկանոն առօրյայից ու գիշերային երեկույթներից։ Ամուսնության օրը կատարյալ տեսք ունենալու համար դրա նախորդող 1 շաբաթը շուտ պառկեք քնելու՝ հիշելով, որ գեղեցկության թիվ 1 գրավականն առողջ քունն է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին