▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրդողանին» դագաղով պտտեցրել են Մոսկվայի փողոցներով

Ինչպես հայտնում են ռուսական  ԶԼՄ-ները`  «Ռոդինա» կուսակցության անդամներն ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ:  Նրանք ավտոմեքենայից դագաղ են իջեցրել, որում  եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Դագաղի վրա նամակ է եղել` ուղղված Մոսկվայում Թուրքիայի դեսպանին:

Երիտասարդները դեսպանատան մոտ տեղադրել են ծաղկեպսակներ:

Նրանք այս քայլով  հայտարարել են, որ Ռուսաստանում ազգային համերաշխությունը ոչ թե խոսքով, այլ գործով է: Ակցիայի մասնակիցները  թուրքական իշխանություններից պահանջել են  իրենց կողմից արված ռազմատենչ սադրանքների պատասխանը:

Հավելենք, որ ակցիան ավարտվել է կազմակերպիչներին ոստիկանություն բերման ենթարկելով: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին