▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ Աստծուն փնտրելիս». դիտեք օնլայն

Լուսինե Գևորգյանի՝ «Իմ Աստծուն փնտրելիս» երկմասանոց ֆիլմի առաջին մասի պրեմիերան Երևանում կայացավ 2014-ի նոյեմբերին, որից հետո այն որոշակի փոփոխությունների ենթարկվեց: Ժապավենը ճամփորդական նոթերի ոճով նկարահանված 50 րոպե տևողությամբ ֆիլմ է, որտեղ ներկայացված է հայերի բացառիկ ներկայությունն Իսրայելում: Թղթակցի հետ զրույցում  Լուսինե Գևորգյանը իր ֆիլմը բնորոշեց, որպես հեղինակային, վավերագրական ֆիլմ:

«Սա ֆիլմ-աղոթք է, ֆիլմում հնչող տեքստը՝ մտավորական կնոջ աշխարհիկ աղոթք է: Նկարահանել եմ Երուսաղեմում՝ գնացել սրբավայրից սրբավայր։ Ֆիլմը իմ մենախոսությունն է իմ Աստծո հետ: Ես փնտրում եմ իմ Աստծուն և ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է այսօր աշխարհը կանգնած այս խնդիրների առաջ, ինչո՞ւ այնպես ստացվեց, որ տեխնոկրատական աշխարհը քայքայեց ողջ երկրագնդի էկոլոգիան` մեզ կանգնեցնելով երկմտանքի առաջ՝ ի՞նչ է սպասվում մեր երեխաներին հետագայում»,- պատմեց հեղինակը:
    «Կինոն մեծ գումարներ է պահանջում։ Սակայն այս դեպքում ֆինանսական աջակցությունը քիչ է եղել, և այդ իսկ պատճառով այն նոյեմբերի 16-ին լայն հանդիսատեսի դատին հանձնվեց «online» տարբերակով»,- զրույցում ասաց Լուսինեն: Այժմ ընթացքի մեջ են ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանի տարբեր սրբավայրերում: «Ֆիլմի երկրորդ մասի աշխատանքային վերնագիրն է «Իմ ապաշխարհությունը»: Ցավոք նկարահանում եմ իմ միջոցներով, դեռ չունեմ ֆինանսավորում»»,- ամփոփեց Լուսինե Գևորգյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին