▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնից դուրս եկա ու սկսվեց, իմ հասցեին ինչ ասես լսում եմ. Լիլիթ Մարտիրոսյան

Wnews.am-ը գրում է. Կնոջ գեղեցկության ընկալումները ժամանակի հետ փոխվում են։ Հատկապես վերջին շրջանում ողջ աշխարհում կանացի գեղեցիկ կազմվածքի ընկալման նոր միտում է նկատվում. տիկնիկային բարակ իրան, լայն ազդրեր և մեծ հետույք։ Շատերն այսպիսի արդյունքի հասնելու  նպատակով մի քանի պլաստիկ վիրահատության են դիմում։10

Մեր «Սարսափելի գեղեցիկ» խորագիրը կրող հարցազրույցների շարքի հաջորդ հյուրը Լիլիթ Մարտիրոսյանն է։ Այս աղջիկն ամեն ինչ անում է վերը նշված ստանդարտներին համապատասխանելու համար: Թեպետ վստահեցնում  է, որ որևէ վիրահատության չի դիմել, բայց նրա լուսանկարները մշտապես քննարկվում են և աղջկան մեղադրում են անբնական արտաքին ունենալու մեջ:12

Լիլիթ Մարտիրոսյանն այժմ զբաղվում է մոդելավորմամբ, զուգահեռ պատրաստվում է սովորել նվագել  երաժշտական մի գործիքի վրա, որի մասին դեռ չի ցանկանում բարձրաձայնել։ Նա նվագում է նաեւ դաշնամուր։ Ինչպես ինքն է նշում, ունի մի քանի մասնագիտություն (իրավագետ, ծրագրավորող եւ դերասանուհի), սակայն դրանցից ոչ մեկն իրեն հոգեհարազատ չէ։0782

-Ինչպե՞ս են տղամարդիկ արձագանքում Ձեր արտաքինին։

-Անկեղծ ասած, իմ արտաքինը շատ շատերի համար տարօրինակ է, չեմ ժխտի այդ փաստը, որովհետեւ ես ինքս դա տեսնում ու շատ լավ գիտակցում եմ։ Կարծում եմ, որ եթե մարդն ունի տարբերվող արտաքին, թեկուզ եւ տարօրինակ, ուրեմն էությամբ շատ հետաքրքիր եւ արտասովոր անձ է։ Ինձ գրավում են այդպիսի մարդիկ, նրանց հետ երբեք չես ձանձրանա։6

Արտաքինիս հասցեին հնչող արձագանքները միշտ էլ տարբեր են լինում։ Տնից դուրս եկա, վեեեերջ, սկսվեց… Այնքան հետաքրքիր, թե անհետաքրքիր, գեղեցիկ, թե տգեղ, զվարճալի, թե տխուր, ծիծաղելի, թե ցավալի արտահայտություններ են հնչում իմ հասցեին, բայց ես երբեք չեմ արձագանքում, պարզապես դրանք օրվա ավարտին գրի եմ առնում։ Կարելի է ասել, որ դրանք անեկդոտների մի շարք են, որոնք գուցե մի օր հրապարակեմ։9

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին