▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռյազանովը մահից առաջ դիտել է իր նկարահանած ֆիլմերը

Հայտնի կինոռեժիսոր Էլդար Ռյազանովի մտերիմ ընկերներից մեկը` հեռուստալրագրող ու պրոդյուսեր Իռենա Լեսնևսկայան,  խոսել է  իր ընկերոջ վերջին օրերի մասին: Այս մասին հայտնում է kp.ru-ն:

Ըստ Լեսնևսկայայի` իրենք  հանդիպել էին մոտ երկու շաբաթ առաջ Ռյազանովի ամառանոցում, լուսանկարվել, ինչից հետո  ռեժիսորն ասել է, որ դա իր վերջին լուսանկարն է: Լեսնևսկայան առարկել է Ռյազանովին` պնդելով, որ վերջինս պետք է պայքարի և ուրախանա ամեն օրվա առթիվ, սակայն ռեժիսորը պատասխանել է, որ գրեթե չի տեսնում,  չի լսում, չի քայլում և ուրախանալու առիթ չունի: Հեռուստալրագրողի  կարծիքով` Ռյազանովը  փիլիսոփայորեն էր մոտենում իր մահվանը:

Հատկանշականն այն է, որ մահվանից առաջ Ռյազանովի մոտ ցանկություն էր առաջացել վերանայելու իր նկարահանած վավերագրական հաղորդաշարերը, արվեստագետների հետ հարցազրույցներն ու լեգենդար ֆիլմերը, որոնց  վերաբերվում էր սեփական երեխաների պես:

Լեսնևսկայան  հավելել է, որ նախկինում Ռյազանովը  չէր սիրում դիտել իր նկահարանած ֆիլմերն ու հեռուստանախագծերը, սակայն մահվանից առաջ նրա մոտ ինչ-որ բան էր փոխվել։

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,   կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը կյանքից հեռացել է երեկ`   նոյեմբերի 30-ին: Նա  88-րդ տարեկան էր: Նշվում է, որ ռեժիսորը նոյեմբերի 21-ին հոսպիտալացվել էր, մինչ այդ էլ այս տարվա ընթացքում մի քանի անգամ բուժում է ստացել հիվանդանոցում: Վերջին անգամ հիվանդանոց էր տեղափոխվել արյան շրջանառության սուր խախտում ախտորոշմամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին