▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե բարեգործությունը պետության առկայության պայմանում է՝ դրանով ասվում է՝ այդ պետությունը բանի պետք չէ

 

«Եթե բարեգործությունը շարունակվում է պետության առկայության պայմաններում, դրանով ասվում է, որ կա՛մ պետություն չկա, կա՛մ, որ այդ պետությունը բանի պետք չէ: Եթե բարեգործություն ես անում, նշանակում է՝ կա ընդհանուր անարդարություն: Եթե ընդհանուր անարդարություն չլինի, բարեգործությունը իմաստ չի ունենա: Եթե աղքատների ու հարուստների միջև մեծ անջրպետ չլինի, բարեգործություն չի լինի, փոխօգնություն կլինի: Եթե բարեգործության հարց ես դնում, ուրեմն ընդունում ես ընդհանուր անարդարությունը: Իսկ եթե բարեգործի համար արձան ես դնում, նշանակում է նվիրագործում ես այդ անարդարությունը»,- ասում է արվեստաբան Վարդան Ազատյանն իր «Ազգայինը և հակասությունները» բանախոսության մեջ՝ մեկնաբանելով  բարեգործության խնդիրը

«Հայաստանյան հասարակական արդի գործընթացների մեկնաբանություն» նախագիծը «ազգայինի» վերաիմաստավորման փորձ է` վիդեոհարցազրույցի ձևաչափի շրջանակում: Շարքում տեղ են գտել գիտնականների, արվեստաբանների, քաղաքացիական ակտիվիստների 10 հարցազրույց: Առանցքային միտքը` «ազգայինի» հարացույցը մեկնաբանողների կողմից ներկայացվել է ամենատարբեր թեմաների միջոցով (անհատի ազատություններից մինչեւ գլոբալ քաղաքական եւ տնտեսական գործընթացներ) եւ դիտանկյուններից (զուտ գիտականից մինչեւ անձնական դիտարկումներ):

Նախագծի հեղինակներն են  Արևիկ Մարտիրոսյանն ու  Դավիթ Ստեփանյանը: Նախաձեռնությունը` «Ուտոպիանա» մշակութային ՀԿ-ի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին