▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտնականները պարզել են, թե ինչպես 30 րոպեում արագ նիհարել

Ընդամենը 30 րոպե տևողությամբ չափավոր ֆիզիկական ակտիվությունը կօգնի ավելի շատ կալորիա այրել, եթե մինչ այդ սպիտակուցով հարուստ որևէ մթերք օգտագործվի: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով DNA India-ին:

20130127051343_shutterstock_80433283

Արկանզասի համալսարանից Էշլի Բինսն ուսումնասիրել է սննդի և մարզանքի ջերմային ազդեցությամբ էներգետիկ ծախսը: Նա պարզել է, որ երբ սպիտակուցի ընդունումը զուգորդվում է մարզումներով, էներգետիկ ծախսը շարունակում է աճել: Հետևաբար՝ ավելի շատ կալորիա այրելու նպատակով ֆիզիկական ակտիվությունից առաջ ուտելիքից հրաժարումը անիմաստ է:

weight-loss-wraps

Առանց վարժությունների սպիտակուցներով հարուստ դիետան կարող է մկանային զանգվածի կորստի պատճառ դառնալ, քանի որ երբ օրգանիզմ է մուտք գործում սպիտակուցը, մարմնի ջերմաստիճանն սկսում է բարձրանալ, որպեսզի այրի սպիտակուցը՝ միաժամանակ ոչնչացնելով նաև մկանային մանրաթելերը:


Աղբյուրը՝ Blog.1in.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին