▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

806 350 դոլարի դիմաց թող պարզեն, թե որտեղից Արման Սահակյանին 1 196 396 649 դրամը

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կարողությունը, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմում է 1 196 396 649 դրամ: Արման Սահակյանը միշտ զբաղեցրել է պետական պաշտոններ: Որևէ մեկը կարող է բացատրել այս փողերի ծագման աղբյուրը։ Էսօր մի ուշագրավ իրադարձություն է եղել Հայոց աշխարհում․ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Հայաստանի եւ Ամերիկայի Միջազգային զարգացման գործակալության միջեւ համաձայնագիր է ստորագրվել Կոռուպցիայի դեմ պայքարելու համար(սա կարճ նկարագրությունն է էդ համաձայնագրի): Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահը Հովիկ Աբրահամյանն է։ Ամերիկացիները կոռուպցիայի դեմ պայքարի համար կառավարությանը հատկացրել են 806 350 դոլար։ Բոլորս գիտակցում ենք, որ պայքար չի լինելու, հիմա ամերիկացիներին պետք է ասել, որ իրենց տված փողի դիմաց միայն մի հարց դնեն էդ խորհրդի առաջ, խոսքը Հովիկ Աբրահամյանի անհաշվելի փողերի մասին չէ, խոսքը այս չինովնիկի մասին է։ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը 806 350 դոլարի դիմաց թող պարզի թե որտեղից պետական պաշտոնյա Արման Սահակյանին այդ մի քանի միլիոն դոլարը։

 

Էդիկ Բաղդասարյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին