▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի տարբեր ծայրերում 34 խմբավորումներ ԻՊ-ին հավատարմության երդում են տվել. ՄԱԿ

Ամբողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղարկած զեկույցում: Նրա կարծիքով` այդ թիվն ընթացիկ տարում կշարունակի ավելանալ:Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նա նշել է, որ ԻՊ-ն ամենահարուստ խմբավորումն է աշխարհում: Տարբեր տվյալներով՝ 2015 թ. նավթի ու նավթամթերքի ապօրինի վաճառքից այն 400 -500 մլն դոլար է վաստակել: Բացի այդ, ահաբեկիչները հարկեր են ստացել գրավված տարածքների ձեռնարկությունների աշխատակիցներից ու ֆերմերներից։ Իսլամիստները զբաղվում են նաև անշարժ գույքի առգրավմամբ ու վերավաճառքով:

Բան Կի Մունը նախազգուշացրել է, որ պետք է պատրաստվել ԻՊ հետ կապ ունեցող խմբավորումների հարձակումների աճին այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆիլիպինները, Ուզբեկստանը, Պակիստանը, Լիբիան ու Նիգերիան:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին