▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ պաշտոնյաներն ու օլիգարխները թող օրինակ վերցնեն Դանիայի արքայադուստր Մերիից

Համացանցի հայ օգտատերերը շարունակում են ակտիվորեն քննարկել Դանիայի արքայադստեր լուսանկարը. հիշեցնենք՝ նա հեծանիվով, ձմեռային եղանակին, իր զավակներին տանում է դպրոց:

Հայ օգտատերերը՝ Հայաստանի պաշտոնյաներին ու օլիգարխներին խորհուրդ են տալիս օրինակ վերցնել  Դանիայի արքայադուստր Մերիից: 

 «Դանիայի արքայադուստր Մերին դպրոց է տանում իր երկվորյակներին: Խայտառակություն, հեծանիվի սայլակը մի կարգին մթնեցված ապակի էլ չունի, էլ չասած, որ առանց թիկնազորի և ուղեկցող ջիպերի»,- այս առիթով գրել է ռեժիսոր Արայիկ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին