▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ մանրանկարչուհին արյան քաղցկեղով է տառապում, բուժվելու համար 11.000 Եվրո է անհրաժեշտ

Անահիտ Կոստանյանը ծնվել է 1997 թվականին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: 2012թվականին երեխան գանգատներ է ունեցել, իրենց տեղամասային բուժկետում ախտորոշել են Էպիդեմիկ պարոտիտ (խոզուկ)  հիվանդություն: Բուժման ընթացքում նրա վիճակն ավելի է բարդացել և ուղեգրել են Երևան Արյունաբանական ինստիտուտ: Այնտեղ էլ ախտորոշել են արյան քաղցքեղ և երեխան մեկ տարուց  ավել ստացել է քիմիաթերապիայի և ճառագայթահարման կուրս: Արդյունքում ոչ մի դրական դինամիկա: Հիմա ոսկրային համակարգում ՝ բոլոր հոդերում ունի սուր ցավեր, դժվարությամբ է քայլում, ցավը տարածվել է արդեն ողնաշարի շրջանում, ռենտգեն նկարները ցույց են տալիս ոսկորների քայքայում: Հայրենի բժիշկները չեն կարողանում ստույգ ախտորոշում ներկայացնել, որպեսզի բուժումը ճիշտ և արդյունավետ լինի: Ծնողները դիմել են Գերմանիայի Դաշնության կլինիկաներին՝ ստույգ ախտորոշում և բուժման կուրս անցնելու համար, և ստացել են հրավեր: Նախնական ծախսերը կազմում են 11 000 եվրո: Անահիտը հրաշալի նկարում է և երազում է դառնալ մանրանկարչուհի:

Սիրելի՛ հայրենակիցներ, ընտանիքը՝ չունենալով միջոցներ, դիմում է ձեր աջակցությանը: Օգնենք աղջկան առողջանալու և իր երազանքն իրականացնելու: ՎՏԲ և ԱՐԱՐԱՏ բանկերում Անահիտի հայրիկի՝ Ռաֆայել Կոստանյանի անունով բացվել են հաշվեհամարներ

 ՎՏԲ՝ 16009030917200 ՀՀ դրամ

Արարատբանկում՝

1510029126330149   Եվրո

1510029126330158   ՌԴ ռուբլի

1510029126330101  ԱՄՆ դոլար

SWIFT:ARMCAM22

Անահիտի մայրիկի՝Թեհմինեի հեռախոսահամարներն են՝ +37496330034, +37493390057, հայրիկինը՝ +37494157608:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին