▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 մեծանուն տղամարդիկ, ովքեր այդպես էլ կույս մնացին

Այս անգամ Ձեզ կպատմենք 10 մեծանուն տղամարդկանց մասին, ովքեր սեփական օրինակով ապացուցել են, որ կյանքն՝ առանց սեքսի ևս մեծերի համար կարող է լինել․․․

10. Էդուրադ Ապաշխարհողը

11-րդ դարում ապրած Անգլիայի այս թագավորն այնքան քիչ էր հետաքրքրված սեքսով, որ սիրով չէր զբաղվում ոչ միայն իր օրինական կնոջ հետ, ինչը նորմալ կլիներ այն ժամանակաների համար, այլ նույնիսկ ուրիշների կանանցն հետ, ինչն արդեն իրոք տարօրինակ էր։ Եվ զարմանալի չէ, որ նրանով էլ ավարտվեց Ուեսսեկսյան արքայատոհմը․․․

9. Իսահակ Նյուտոն

Որպեսզի գայթակղեին Նյուտոնին, նրա ժամանակակից կանայք ոչ միայն պետք է «խնձոր» առաջարկեին նրան, այլ ըստ երևույթին պետք է այդ «խնձորը» նրա գլխին գցեին։ Ըստ ամենայնի, նման ֆիզիկական փորձ ձեռք բերել ցանկացողներ այդպես էլ չգտնվեցին։

8. Նիկոլա Տեսլա

Տեսլային հերիք էր արդեն իսկ այն, որ նա դարձավ էլեկտրականության հայրը, իսկ այլ երեխների մեծ գյուտարարը չէր ցանկանում։ Ավելին, նա հպարտանում էր իր անմեղությամբ՝ համարելով այն իր հաջողակության գրավականներից մեկը։

7. Հանս Քրիստիան Անդերսեն

Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե քանի կնոջ նա կարող էր գայթակղել իր հեքիաթներով։ Դժվար է, որովհետև նա այդպես էլ չարեց դա ու մահկանացուն կնքեց անմեղ։

6. Ջեյմս Մեթյու Բարի

Հավերժական երեխա Պիտեր Պենին ստեղծողը վստահաբար ինքն էլ չէր ցանկանում հրաժեշտ տալ մանկությանը։ Նրա միակ ամուսնությունը այդպես էլ անկողին չհասավ։

5. Էդգար Դեգա

Հայտնի իմպրեսսիոնիստը բոլոր պարուհիներին գերադասում էր տաք լոգանքը։ Մի անգամ, հարցին, թե ինչո՞ւ իր կտավների վրա կանայք գրավիչ չեն, նա պատասխանեց․«Կանայք սկզբունքորեն գրավիչ չեն»։

4. Սյորեն Կյերկեգոր

Մի անգամ դանիացի մտավորական Կյերկեգորը սիրահարվեց մի աղջկա։ Նա հասավ նրա լավ նախատրամադրվածությանը և առաջարկեց ամուսնանալ, հետո անսպասելիորեն խզեց կապը՝ սկանդինավյան տրտմության դատապարտելով թե իրեն, թե իր ընտրյալնեին։ Դրանից հետո, նա գրեց փայլուն ու նյարդայնացնելու աստիճան աազնվամիտ «Գայթակղողի օրագիրը» և վերջ։ Նա այլևս չնկատվեց որևէ այլ սիրային կապերի մեջ։

3. Էդուարդ Լիր

Այս տաղանդավոր իլյուստրատորն ու պոետը չէր կարող կանանց հետ այլ հարաբերություններ ունենալ, քան ընկերականն է։ «Անգամ եթե գտնվի այն խիզախ օրիորդը, ով կկարողանար ընկալել կիսակյուր ու աղքատ աստմատիկի ներքին գեղեցկությունը, ում քիթը կհարուցեր ցանկացած փղի նախանձը, միևնույն է, էպիլեպտիկի համար ամուսնությունն անհնար է ըստ օրենքի», - ասում էր նա։

2. Հենրի Մորտոն Սթենլի

Լրագրող ու ճանապարհորդ այս անգլիացին, ով հայտնի դարձավ իր «Բժիշկ Լիվինգսթո՞ն, ես կարծում եմ» ֆրազի համար, ամուսնացած էր, բայց հենց առաջին ամուսնական գիշերը նա իր կնոջը հաղորդեց, որ սեքսը՝ կենդանիներին հարիր բան է․․․

1. Մահաթմա Գանդի

Բրախմաչարյա ուխտը կատակ բան չէ․․․

Դեսից-դենից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին