▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհուրդ տվեք, որ Հասմիկ Պողոսյանը դհոլ չնվագի ռոյալի վրա

Ըստ ասեկոսեների, «Ապոլիտիկա» հաղորդման հաղորդավար Գոհար Հայրապետյանն այսուհետ, ի պաշտոնե, խորհուրդներ է տալու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Ասում են՝ Հասմիկ Պողոսյանի հետ աշխատելը դժվար է՝ «մշակույթի նախարարության վրա»  մեկ մամուլի խոսնակ չի գալիս, մեկ՝ խորհրդական:

Իսկ գուցե ՝ ձախողման պատճառն այն է, որ խոսնակներն ու  խորհրդականերն  իրականում չեն զբաղվում իրենց բուն  գործով՝այլ միշտ  շեֆի «փայլուն» մտքերին են լուռ համաձայնություն տալիս  ու նրանց պատկերացումները կյանքի կոչում: 

Խոսնակներ ու խորհրդականներ կան, որ քարտուղարուհու գործառույթներ են իրականացնում՝ մինչդեռ արժեր սուրճ դնելուց ու հեռախոսազանգեր անելուց բացի՝ համարձակություն ունենալ գործով զբաղվել: 

Իսկ մեր պաշտոնյանների հետ աշխատելիս համարձակությունն է, որ առաջին հերթին պետք է, քանի որ խորհուրդը լավն է, երբ այն համարձակ է:

Քանի խոսնակ ու խորհրդական կա, որ և մամուլի ու լրագրողական աշխարհի մասին պատկերացումներից հեռու ու արժեքավոր խորհուրդներով չեն հիշվում նույն մամուլի ներկայացուցիչների շրջանում: 

Բայց դե, ինչ արած, նրանք՝ խոսնակ են ու խորհրդական, մյուսները՝ լրագրողներ, որոնց հետ պետք է   իբր աշխատեն «նախարարի անունից»:

Իսկ լրագրողների շրջանում երբեմն հանդիպում են անհույս լավատեսներ. օրինակ՝ ես, որ հուսով են, թե Հասմիկ Պողոսյանին առաջիկայում խորհուրդ կտան՝ այսուհետ դհոլ չնագել ռոյալի կամ դաշնամուրի վրա՝ նույնիսկ Смуглянка երգի կատարման ժամանակ:

 

Հեղինակ՝ 

Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին