▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհվածն իմ ընկերն է, կգնաք թաղմանը. Թալիշում նահատակված Գևորգի վերջին հեռախոսազանգը

Aravot.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունում մեծացած, սակայն հայրենիքի համար նահատակված 19-ամյա Գևորգ Վարդանյանի հայրը դժվարությամբ է խոսում իր միակ որդու մասին. նրա կորստի ցավը, հուզմունքը խեղդում են: Հայրը միշտ մտածել է, թե ռուսական միջավայրում մեծացած տղան ինչպես է իրեն դրսեւորել Հայոց բանակում, սակայն կարճ ժամանակ անց հետաքրքրվել ու իմացել է, որ իրեն պահում է հայ տղամարդուն վայել ձեւով՝ ոչ մի նեղություն չքաշելով:

Ավելին, հայերեն տառերը չիմացող, ռուսախոս տղան մի քանի օրում սովորել է իր զինվորական երդման տեքստն ու ապշեցրել բոլորին: Այնուհետեւ կարճ ժամանակում սկսել է հայերեն գրել ու կարդալ սովորել:

«Վեց տարեկանից Ռուսաստանում է ապրել, բայց ուշքումիտքը հայրենիքն էր, էնպես էր ուզում գալ, ծառայել, հենց եկավ Հայաստան, միանգամից շրջապատ ստեղծեց, գժվում էր մեր երկրի համար: Գեւորգը գնդացրորդ էր, բոլորին հավասար կռվել է, ամենակարեւորը մեզ խայտառակ չի արել», -ասում է հայրը:

 Ապրիլի 3-ին, երբ թեժ մարտեր են ընթացել, Գևորգը զանգահարել է հարազատներին, տեղեկացրել է, որ զոհվածներից մեկն իր ընկերն է, «Մուշ» թաղամասում են բնակվում ու հորդորել է անպայման գնալ հուղարկավորությանը: Սա եղել է նրա վերջին հեռախոսազանգը: Թեժ մարտերից հետո նրան գտել են չեզոք գոտում՝ երկու սպաների հետ նահատակված:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


Ռուսաստանի Դաշնությունում մեծացած, սակայն հայրենիքի համար նահատակված 19-ամյա Գևորգ Վարդանյանի հայրը դժվարությամբ է խոսում իր միակ որդու մասին. նրա կորստի ցավը, հուզմունքը խեղդում են: Հայրը միշտ մտածել է, թե ռուսական միջավայրում մեծացած տղան ինչպես է իրեն դրսեւորել Հայոց բանակում, սակայն կարճ ժամանակ անց հետաքրքրվել ու իմացել է, որ իրեն պահում է հայ տղամարդուն վայել ձեւով՝ ոչ մի նեղություն չքաշելով: Ավելին, հայերեն տառերը չիմացող, ռուսախոս տղան մի քանի օրում սովորել է իր զինվորական երդման տեքստն ու ապշեցրել բոլորին: Այնուհետեւ կարճ ժամանակում սկսել է հայերեն գրել ու կարդալ սովորել: ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ_1 ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ_2 «Վեց տարեկանից Ռուսաստանում է ապրել, բայց ուշքումիտքը հայրենիքն էր, էնպես էր ուզում գալ, ծառայել, հենց եկավ Հայաստան, միանգամից շրջապատ ստեղծեց, գժվում էր մեր երկրի համար: Գեւորգը գնդացրորդ էր, բոլորին հավասար կռվել է, ամենակարեւորը մեզ խայտառակ չի արել», -ասում է հայրը: Gevorg_Vardanyan Ապրիլի 3-ին, երբ թեժ մարտեր են ընթացել, Գևորգը զանգահարել է հարազատներին, տեղեկացրել է, որ զոհվածներից մեկն իր ընկերն է, «Մուշ» թաղամասում են բնակվում ու հորդորել է անպայման գնալ հուղարկավորությանը: Սա եղել է նրա վերջին հեռախոսազանգը: Թեժ մարտերից հետո նրան գտել են չեզոք գոտում՝ երկու սպաների հետ նահատակված: Գևորգ Վարդանյանը մի քանի անգամ իր ընկերների հետ ետ է մղել տարբեր դիվերսիաներ՝ արժանանալով խրախուսանքների: Հոր բնութագրմամբ, նա այնքան ժիր էր, որ ճանաչողներն ապշած են, թե ինչպես կարող էր այդ ճկուն տղան զոհվել: Մանրամասները` տեսանյութում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/04/28/685892/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին