▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացիները՝ հայկական պահածոյացված օդի ու իրենց հարդուկը հայերի կողմից գողանալու մասին

Վրացիները վիրավորվել են, որ ֆեյսբուքյան հայ օգտատերերից ոմանք վերախմբագրել են Կաննում հաղթող ճանաչված վրացական կրեատիվ գովազդն ու այն ներկայացրել իբրև հայկական:

Այս մասին գրել է կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հղում անելով վրացի օգտատերերից մեկին ու ներկայացնելով գովազդի բնօրինակն ու «հայաֆիկացվածը»: 

Խմբագիր  Գնել Նալբանդյանն էլ նկատել է, որ  գովազդում առկա հայտնի ֆրազն ֆրազն առաջին անգամ լսել է սովետական բանակում` 1981 թվականին, երբ ծառայում էր Ադրբեջանում: «Մի ուկրաինացի զինվոր էր միշտ ասում` Եթե Հայաստանը լավ հարդուկես, Ուկրաինայից էլ մեծ կլինի: Այդ ծամծմված ֆրազը նա լսել էր իր հորեղբորից, որը Հայրենական պատերազմից հետո մի անգամ եղել էր Հայաստանում և այդ ֆրազի հեղինակային իրավունքով վերադարձել էր Դոնբաս: Այնպես որ` չի կարելի ամոթանք հղել գրագող հայերին` առանց ամոթանք հղելու գրագող վրացիներին»,-նկատել է Գնել Նալբանդյանը:

Ի դեպ, վաղուց հայկական մեդիադաշտում ու համացանցային տիրույթում ծամծմված  և հումորային քննադատությունների ենթարկված մի թեմա էլ օրերս հայտնվել է վրացական հեռուստատեսությունում: Վրացի հաղորդավարի ձեռքն ընկել է «պահածոյացված հայկական օդի» տուփը, ով փորձում է  հումոր անել ու անեկդոտներ պատմել այդ թեմայով:  Կարծես թե ստացվում է, սակայն , հայկական հումորին չի հասնում, քանի որ,  հուրախություն մեզ, մենք ինքներս վաղուց կարողանում ենք հումորով վերաբերել շատ երևույթների ու նաև ծիծաղով շտկել շատ սխալներ: 

 

Հեղինակ՝ 

Ա. Գրիգորյան

Տեսանյութը դիտել այս հղումով 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին