▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

Arartnews.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում դժվարացավ որևէ գնահատական տալ, միայն նշեց, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չեն եղել:

ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը եւս չցանկացավ ասել, թե ինչով է պայմանավորված թշնամու տեղաշարժը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Araratnews.am-ի հետ զրույցում չբացառեց, որ Մայիսի 9-ին նախորդող օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների:

«Այս պահին հանգիստ է, բայց տոն օրերին նրանք յուրահատուկ ակտիվություն են ցուցաբերում: Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»,- նշեց պարոն Բաբայանը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին