▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանը սկսում է նոր միջոցառումների շարք

Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանը (հասցե՝ Արամի 42/1), որն իր  ուրույն ոճը,  տեղն ու դիրքն ունի  երևանյան ժամանցի վայրերի շարքում, սկսում է նոր միջոցառումների շարք:

Ժան-Պոլ էքզիստենցիալ-ն իր հավատարիմ հաճախորդներին, և ոչ միայն նրան, առաջարկում է երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերն անցկացնել նորովի։ Այսպիսով՝

Երեքշաբթի՝ սահմանվում է  Էթնիկ սննդի օր. պատրաստվում է մեկ կերակրատեսակ, որը այցելուները  պետք է մեկ օր շուտ պատվիրեն  և երեքշաբթի գնան համտեսելու։ Այս երեքշաբթի՝ 10.05.2016, առաջարկվում է թփով և կաղամբով տոլմա։ Մեկ հատիկի արժեքը 100 դրամ է, բայց պետք չէ մոռանալ  պատվիրել նախօրոք։

Չորեքշաբթի՝ Վինիլի օր: Ժամը 20:00-ից մինչև 22:00՝ հին ու բարի երգեր, որոնք հնչելու են վինիլային նվագարկիչով։ Այցելուները  կարող եք իրենց  հետ բերել  վինիլները, որոնք  սիրով կմիացնեն Ժան Պոլի աշխատակիցները։ Մի խոսքով՝ ռետրո երգեր, վինիլային հնչողություն, «էքզիստենցիալ տժժ»։

Շաբաթ՝ Ռուս Կուկուռուզ չկա, Ադի Բուդի կա!!! Անվճար ու անսահմանափակ, երեք տարբեր համերի Ադի Բուդի՝ նույն ինքը՝ Պոպ-Կոռն!!! Ադի-Բուդի, Rock'N'Roll ու կրկին՝ «էքզիստենցիալ տժժ»։ «Մի երկու ամիս էլ Ադի-Բուդի ուտենք՝ մինչև թարմ եգիպտացորենը հասնի»,-հումորով ասում են Ժան Պոլի աշխատակիցները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին