▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Սուրենյանը «քաշեց» մեզ

Այսօր Երևանի աննախադեպ եղանակը շատերի մոտ ցանկություն առաջացրեց այցելել Արտակարգ իրավիճակների նախարարության կայք ՝ արտակարգ կերպով իմանալու՝ եղանակի անկանխատեսելի հետևանքների մասին: 

Սակայն, ավաղ, կայքը չէր գործում: 

Հնարավոր է, որ այն սպասարկող սերվերը չի դիմացել այցելուների մեծ հոսքին, սակայն ցավալի  է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքն արտակարգ իրավիճակներում վատ է աշխատում՝ մարդկանց տեղեկացված լինելու հույսը կրկին օդից կախված թողնելով: 

Իսկ օդն այսօր փոշոտ էր՝ ավելին, քան սովորական օրերին ու այդ հարցում նպաստել էր Երևանի կենտրոնում առկա լայնածավալ շինարարությունը:

Պետք էր տեսնել, թե ինչպես էին դեռևս շինարարական փուլում գտնվող  բարձրահարկերից դուրս թռչում ոչ միայն փոշին, այլև տարբեր իրեր....

Իսկ մենք, մայիսյան անձրև էինք սպասում, ու հույսներս դրել էինք մեր սիրելի Գագիկ Սուրենյանի կանխատեսումներին, որ այս անգամ, ցավոք, մեզ «քաշեց» ... հասկանում ենք, որ փոթորիկ կանխատեսելը, երևի, այնքան էլ հեշտ գործ չէ...

Ի դեպ, ԱԻՆ-ը փոթորկի հանդարտումից հետո հաղորդագրություն տարածեց և քաղաքացիներին խորհուրդ տվեց մնալ շինությունների ներսում: 

Եղածն էլ՝ ուժեղ քամի բնութագրեց...

Ամեն դեպքում, հուսանք՝ փոթորկի առաջացևած վնասները մեծ չեն , իսկ Գագիկ Սուրենյանի առաջիկա կանխատեսումները հուսադրող և ուրախացնող են...

Հեղինակ՝ 

Ա. Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին