▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը. ինչ եղանակ է սպասվում Վերջին զանգի օրը

Armtimes.com-ը գրում է. Առաջիկա ժամերից սկսած հանրապետության տարածքը կրկին կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում. Սեւ ծովից մեր երկրի տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, որը կգործի մինչեւ մայիսի 28-ը ներառյալ:

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա՝ մինչեւ 28-ը, գրեթե բոլոր օրերին, սեւծովյան ցիկլոնը ակտիվություն կցուցաբերի հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին: Ցիկլոնի ազդեցության հետեւանքով գրեթե բոլոր մարզերում կլինեն անձրեւներ, որոնք կուղեկցվեն ամպրոպներով եւ քամու ուժգնացմամբ. առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Օդերեւութաբանի փոխանցմամբ՝ բացառություն կկազմի մայիսի 25-ը. այդ օրը տեղումների հավանականությունը մեծ կլինի միայն հյուսիսային մարզերում, մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, սակայն տեղումների հավանականությունը փոքր է:

Չնայած անկայուն եղանակին՝ օդի ջերմաստիճանի էական անկումներ չեն կանխատեսվում: Առաջիկա 5 օրերին Երեւանում գիշերը կանխատեսվում է  +13...+15, ցերեկը +25…+29 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է:

«Ինչ վերաբերվում է տեղումների քանակին, ապա պետք է ասեմ, որ այն մայիսի 23-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 60-90%-ը, սակայն մինչեւ ամսվա վերջ կմոտենա նորմային, իսկ առանձին հատվածներում նույնիսկ կգերազանցի ամսական նորման:

Հատուկ ուզում եմ առանձնացնել մայիսի 27-ը, քանի որ պայմանավորված Վերջին զանգի արարողությամբ հասարակությունը շատ հետաքրքրված է այդ օրը սպասվող եղանակային պայմաններով: Ըստ նախնական կանխատեսումների՝ մայիսի 27-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային բնակավայրերում տեղումները կսկսվեն կեսօրից հետո, իսկ մյուս հատվածներում՝ երեկոյան ժամերին»

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին