▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է հնարավոր «քոսոտ երկրում» 80 հազար դոլար արժողության մեքենա գնել

politik.am-ը գրում է. Շաբաթներ առաջ  ԳԱԱ նախագա Ռադիկ Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ եթե մենք զենք արտադրենք եւ փորձենք վաճառել, մեր քթին այնպե՛ս կխփեն, քանի որ ամեն քոսոտ երկիր չի կարող զենք արտադրել:

Այս հայտարարությունը մեծ արձագանք գտավ և արժանացավ հասարակության անխնա քննադատությանը: Ռադիկ Մարտիրոսյանը իր գործունեության ընթացքում սպանել է, առանց այն էլ վիրավոր հայկական գիտությունը և հիմա հասարակության համար անընդունելի է այդ գործչի որակումները:

Հետաքրքիր է, որ Ռադիկ Մարտիրոսյանը որակմամբ «քոսոտ երկրում» ինքը այնքան էլ վատ չի ապրում: Մեր տեղեկություններով Ռադիկ Մարտիրոսյանը երեք տարի առաջ 80 000 դոլարով գնել է Lexus LX570 մակնիշի ավտոմեքենա: Այս իշխանությունների օրոք իրականում երկիրը դարձել է շատ խոցելի, քանի որ հակառակ դեպքում Ռադիկ Մարտիրոսյանին կհարցաքննեին, թե այս սուղ պայմաններում ինչպես է այդ ամենագնացը գնել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին