▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին անգամ Հայաստանում ռոբոտները և կոնստրուկտորները կստիպեն երեխաներին մոռանալ համացանցի մասին

Երևանում՝ Մանթաշյան 28/4 հասցեում արդեն 3 ամիս է, ինչ բացվել է ETTO KIDS երեխաների ժամանցի և զարգացմանկենտրոնը: Այցելելով ETTO KIDS, ձեր երեխան բացահայտում է նոր աշխարհ՝ գունեղ, հետաքրքիր, շարժուն և զարգացնող: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում կենտրոնի հիմնադիր Արտյոմ Պետրոսյանը պատմեց կենտրոնի գործունեության մանրամասների և դրա ունեցած առավելությունների մասին:

Այցելելով ETTO KIDS երեխաները հնարավորություն ենստանում զարգացնել իրենց թիմային, կառուցողական, ինժեներական, տեխնիկական և ստեղծարար մտածողությունը և հմտությունները:

Արտյոմ Պետրոսյանի խոսքով՝ կենտրոնում երեխաները կարողանում են համատեղել հետաքրքիրն ու հաճելին,   ձեռք են բերում այնպիսի կաևոր հատկանիշներ, որոնք նրանց հետագայում պետք կգան. «ETTO թիմի կողմից կազմակերպված խաղերը հնարավորություն են տալիս երեխաներին ոչ միայն հետաքրքիր ու հագեցած ժամանակ անցկացնել, այլև ձեռք բերել օգտակար և գործնական գիտելիքներ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներիայի, ինֆորմատիկայի, ծրագրավորման ոլորտներում: Մեր խաղերի շնորհիվ երեխայի մոտ զարգանում են հիշողությունը, տրամաբանությունը, պատասխանատվության զգացումը, թիմային աշխատանք կատարելու և ազատ հաղորդակցվելու ունակությունները:

Կենտրոնն ունի 3 հիմնական ուղղվածություն՝ ռոբոտաշինական, ինժեներական և շինարարական:Կենտրոն կարող են այցելել 3-14 տարեկան տղաները և աղջիկները:

Ռոբոտաշինության ծրագիրը նախատեսված է 6-11 տարեկան երեխաների համար: Ծրագիրըտևումէ  3-4ամիս: Մասնակցելով ծրագրին,երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալ ռոբոտաշինության առանձնահատկությունների հետ, կսովորեն շփվել ռոբոտների հետ, ինքնուրույն ստեղծել ռոբոտներ, հոսքագծեր, նախագծել և ծրագրավորել դրանց աշխատանքը և իրականացնել իրենց ամենատարբեր մտահաղացումները:

Ինժեներական ծրագրերը նախատեսված են 3-14 տարեկան երեխաների համար: Մասնակցելով այս ծրագրին երեխաները տարբեր կոնստրուկտորների միջոցով հնարավորություն են ստանում նախագծել ու հավաքել տարբեր տեսակի գնացքներ, ինքնաթիռներ, նավեր, շենքեր, ստանալ դրանց վերաբերյալ կարևոր և օգտակար տեղեկություններ:

Շինարարական ծրագրերը նախատեսված են 6-14 տարեկան երեխաների համար: Մասնակցելով այս ծրագրին երեխաները աղյուսներից, ցեմենտից, փայտից և այլ շինանյութերից նախագծում, այնուհետև կառուցում են տարբեր տեսակի տնակներ, շենքեր, շինություններ, կամուրջներ և ամրոցներ, երեխաները հնարավորություն են ունենում հասկանալ շինարարության առանձնահատկությունները, բարդությունները և դրա կազմակերպման մեխանիզմները:

Անդրադառնալով կենտրոնի տեղծման մտահաղացմանը՝ մեր զրուցակիցը փաստեց, որ այն իր տեսակով նորություն է Հայաստանում:

«Նմանատիպ գաղափար Հայաստանում չկա, սա ամբողջովին նորամուծություն է. խաղերի միջոցով մենք երեխաներին հնարավորություն ենք տալիս իրենց մեջ բացահայտել ինժեներական, տեխնիկական  ունակությունները կամ զարգացնել արդեն եղածը:30-40-ից ավել նախագծեր ունենք, որոնք անընդհատ զարգացնում ենք: Ցանկանում ենք մեր երեխաների մեջ բացահայտել այն ունակությունը, որը հետագայում նրանց թույլ կտա ստեղծելու սեփական հայկական արտադրանքը»:

Մեր այն հարցին՝ թե ինչու այս ETTO KIDS—ը չի բացվել կենտրոնում, որն ավելի շահավետ կլիներ, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Սրանով փորձել ենք ցույց տալ մարդկանց, որ եթե գաղափարը ճիշտ է ու հետաքրքիր, ապա այն կարող է աշխատել քաղաքի ցանկացած մասում »:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

72157666305588983

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին