▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի տեսք ունի աշխարհի ամենաշքեղ ինքնաթիռը

Բոլորն էլ ցանկանում են կյանքում գոնե մեկ անգամ ճանապարհորդության գնալ շքեղ ինքնաթիռով։ Etihad Airways ավիաընկերությունը, առաջ ընկնելով իր մրցակիցներից, ստեղծել է A380 մակնիշի ինքնաթիռ, որը նման է հոյակապ կահավորված բնակարանների ամբողջության։

 

Սա առաջին ինքնաթիռն էր, որի վրա Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի փոխարեն պատկերված էին գույնզգույն, դեկորատիվ եռանկյունիներ։

А380 օդանավն ունի 2 հարկ և 4 դասերի նստատեղեր՝ էկոնոմ դաս, բիզնես դաս, առաջին դաս և «բնակարանի» նմանվող դաս։  Այս վերջին դասի նստատեղերը գտնվում են օդանավի 2-րդ հարկում։

12 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարան-նստատեղերն ունեն երեք սենյակ՝ հյուրասենյակ (որն էլ իր հերթին բաղկացած է փոքրիկ ճաշասենյակից և կինո-սենյակից), ննջասենյակ և լոգասենյակ։ Այս դասի ուղևորերը հատուկ ուշադրության են արժանանում սպասարկող անձնակազմի կողմից։

Այս օդանավով Աբու-Դաբի – Լոնդոն ուղղությամբ մեկ տոմսն արժի 21,000 $:

Ննջասենյակներից մեկն իր երկտեղանի մահճակալով։ 

Առաջին դասի նստատեղն ունի մոտ 5 քառակուսի մետր տարածք։ Նույն՝ Աբու-Դաբի – Լոնդոն ուղղությամբ տոմսն այս դասով արժի 8,400 $ – 9,800 $:

Սա առաջին դասի նստատեղի լոգասենյակն է։ 

Բիզնես դասի ուղևորները կարող են ընդամենը մեկ կոճակի օգնությամբ իրենց նստարանը հարմարավետ անկողնու վերածել։ 

Էկոնոմ-դասի նստատեղերը գտնվում են առաջին հարկում։ Անգամ սրանք ապահովված են տաք ծածկոցներով ու բարձերով՝ ուղևորի հարմարավետությունը առավելագույնս պահպանելու համար։ 

Օդաչուի սենյակը։

Աշխատակիցները նույնպես հանգստանալու հնարավորություն ունեն։ 

Աղբյուրը` ԲլոգՆյուզ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին