▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես քթել եմ, որ քաղաքապետի պաշտոնում տեսնում եմ Արամ Դանիելյանին. Կարապետ Գուլոյան

armtimes.com-ը գրում է. Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը շահագրգռված է եղել, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: «Ես որպես մարզպետ քթել եմ, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում տեսնում եմ Արամ Դանիելյանին, ինչի՞ չեզոք դիրք ընտրեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետ Գուլոյանը՝ նշելով, որ եթե հրազդանցիները դժգոհ են եղել Արամ Դանիելյանից, ապա կարող էին նրան չընտրել:

Այսուհանդերձ Հրազդան քաղաքի վիճակը Կոտայքի մարզպետին չի գոհացնում: «Բազմիցս հետը (Արամ Դանիելյանի) զրույց եմ ունեցել, ասել եմ, որ ամեն ինչ նորմալ լինի»,- ասաց Կարապետ Գուլոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին