▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի ազգովի ծնկի գանք, նորից քրիստոնեություն ընդունենք, որ ուշքի գանք...

«Հաղթանակը միշտ Աստծո կամոք է լինում, անգամ ուրախությունն ու տխրությունն են Աստծո կամոք: Մենք մոռանում ենք դա: Մեկ-մեկ մտածում եմ՝ երևի ազգովի ծնկի գանք, նորից քրիստոնեություն ընդունենք, որ ուշքի գանք»,-սրանք Գանձասարի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի խոսքերն են, ում թաղումը տեղի ունեցավ երեքշաբթի՝ Եռաբլուր պանթեոնում: Էքնահողի արարողությունը, ըստ նախատեսվածի, կատարելու է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, ով վաղը առավոտյան ԱՄՆ-ից վերադառնալու է հայրենիք: 

Իսկ պաշտոնատար անձանցից Գանձասարի հոգևոր հովիվի թաղմանը ներկա է գտնվել միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Հիշեցնենք, որ Տեր Գրիգորն, ով արցախյան ազատամարտի ժամանակ Արցախ էր գնացել 15 օրով, բայց այնտեղ մնաց 26 տարի՝ մինչև կյանքի վերջը: Տեր Գրիգորը, որ աչքի էր ընկնում իր դրական կերպարով և միշտ ուրախ տրամադրությամբ, կռվի տարիներին մասնակցել է ռազմական գործողություններին , եղել է բանակի հոգևոր հովիվը:

Լուսանկարները՝ Գերման Ավագյանի

72157668499919461

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին