▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի հիվանդանոցի նախկին բժիշկն իր հետ տարե՞լ է հիվանդանոցի 200 մետր ցանկապատը

Սևան քաղաքի հիվանդանոցի շուրջ աղմուկը երկար տարիներ չէր դադարում: Քաղաքի բնակիչների հավատն առ հիվանդանոց իսպառ վերացել է: Արդեն քանի տարի է սևանցի հիվանդը հասարակ վիրահատության համար դիմում է Հրազդանի բժշկական կենտրոն:

Սևան քաղաքի մի բնակչուհի ասաց, որ նույնիսկ ծննդաբերության համար գնում են Հրազդան: Այն հարցին ,թե ինչո՞ւ, չէ ,որ Սևանում բարձրակարգ գինեկոլոգներ են աշխատում, նա պատասխանեց.

«Բժիշկները,գուցե, լավն են, բայց մնացածը մուրացկան են , հիվանդից մինչև անգամ գդալով շաքարավազ ու աղ են ուզում: Տարիների ընթացքում ոչ մի գլխավոր բժիշկ չսևեռվեց դեպի հիվանդանոցի հիմնախնդիրները: Գերագույն նպատակ դնելով միայն անձնական շահը: Մարդասիրության և Հիպոկրատի մասին այստեղ խոսելն արդեն դառնում էր ավելորդ»:

Շտապօգնության ծառայության աշխատանքներից ևս քաղաքի բնակիչները գոհ չեն:

Դեռևս 2014 թվականին աղմուկ բարձրացրեց թեժ գիծ այն զանգը,որ շտապօգնության խումբը չէր մեկնել հիվանդի մոտ, պարզաբանելով ,որ եթե հիվանդն ինքը կարողացել է զանգահարել ,ուրեմն արդեն լավ է:

Սևան քաղաքի պոլիկլինիկայի շուրջ աղմուկը ևս պակաս չէ: Երեխաների պատվաստման համար ստացված պատվաստանյութերը չեն տվել սպասված արդյունքը.դեռ ավելին՝ բազմաթիվ բողոքներ , ծնողների կողմից պատվաստումների հրաժարակններ:

Այս և մի շարք հարցերի սրացումը Սևանի բժշկական կենտրոնում առաջ քաշեց նոր և անաչառ գլխավոր բժիշկ ունենալուն:

2016թ մայիսի 20-ին Սևանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ ընտրվեց Գայանե Էլիզբարյանը: Սևանի բժշկական կենտրոնին սպասվող փոփոխությունների մասին մի քանի ճշտումներ ստացանք հենց բժշկուհի Էլիզբարյանից:

-Արդյո՞ք նոր տեխնոլոգիաներով զինում սպասվում է բժշկական կենտրոնին ,թե՝ ոչ:

-Իհարկե սպասվում է:Աշխատանքներն արդեն սկսվել են, ճանապարհն արդեն վերանորոգման գործընթացի մեջ է: Վերանորոգվում է նաև գինեկոլոգիական բաժանմունքը: Տասը օրից կավարտվեն աշխատանքները, և Սևանում հիվանդին կսպասարկեն ավելի բարձր պայմաններում ,քան նախկինում եղել են: Դա առաջնային հրատապ խնդիր էր: Ես աշխատել եմ Դդմաշենի ամբուլատորիայի տնօրեն,որտեղ հիվանդներին ուղղորդում էինք Սևանի հիվանդանոց, իսկ հիվանդը հրաժարվում էր՝ պատճառաբանելով պայմանների վատ լինելը:

-Իսկ ո՞ւմ միջոցներով է իրականցվում ճանապարհաշինությունը:

-Հիվանդանոցի ճանապարհը վերանորոգվում է ամուսնուս և ընկերների միջոցով:

-Մի ժամանակ քաղաքի բնակիչները բողոքում էին,որ շտապօգնությունը չի կարողանում ժամանակին հասնել հիվանդին, քանզի այդ ճանապարհը դժվար հաղթահարելի է:

-Երբ դեռ նոր դրված էր իմ այստեղ ընտրվելու հարցը, մտերիմներս և, ամուսնուս շրջապատն հատկապես,պնդում էին,որ ես պետք է աշխատեմ քաղաքի համար,որ բավ է միայն Դդմաշեն գյուղը շահի: Այստեղ մի փոքր դադար տվեցինք,ու հենց գխավոր բժշկուհու մոտ հնչեցրեցի այն կարծիքը,որ հավաքել էինք գյուղի բնակիչներից,այն գյուղի ,որի ամբուլատորիայի տնօրենն էր բժշկուհի Էլիզբարյանը:

-Գյուղացիներից մեկն իր խոսքում նշեց.«Մի դրամ գումար չեն վերցրել սպասարկման համար, մարդկային մոտեցումն ու հիվանդին ճիշտ ուղղություն ցույց տալը եղել է նրա հիմնական ուղղիչ ուժն ու գործոնը: Հիմա գյուղը կորցրեց, Սևանը գտավ»: Սա իսկապե՞ս համապատասխանում է իրականությանը:

-Այո մենք գումար չենք վերցրել, ու դա ինձ շատ հաճելի է, ես աշխատել եմ ժողովրդի համար: Հիմա էլ նույն աշխատելաոճն եմ որդեգրելու, պետք է ամեն ինչ անել ժողովրդին օգնելու ,առողջությունը վերականգնելու համար:

- Քաղաքի ներսում, պոլիկլինիկայի տարածքում պետք է սկսել հիվանդանոցի մասնաշենքի կառուցումը: Ե՞րբ են սկսվելու աշխատանքները:

-Կառավարության որոշումը կա, և արդեն երկու շաբաթ հետո կսկսվեն շինարարական աշխատանքները:

- Հնարավո՞ր է նոր բժիշկներ տեսնել հիվանդանոցում:

-Իհարկե կլինեն, քանզի մեծ պակաս կա մասնագետների, հիմա նաև համագործակցության առաջարկներ կան: Մեր բժիշկները,որոնք ինչ-ինչ պայմաններում դուրս էին եկել Սևանի հիվանդանոցից, հիմա նորից առաջարկներ են անում վերադառնալու և համատեղ աշխատելու:

Եվ երևի վերջին ասեկոսեով ավարտենք մեր զրույցը.

-Քաղաքում խոսում են,որ նախորդ բժիշկն իր հետ տարել է նաև հիվանդանոցի 200 մետր երկարություն ունեցող ցանկապատը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես այստեղ ոչինչ ասել չեմ կարող, քանզի ոչ նախկին ,ոչ ներկա պահին տվյալ չունեմ:

Գայանե Էլիզբարյանին մաղթում ենք աշխատանքային հաջողություններ և նոր նվաճումներ: Երբ ասեկոսեն հավաստի է դառնում….

Փաստը մնում է փաստ ,որ Սևանի հիվանդանոցի 200 մետր երկարություն ունեցող ցանկապատը չկա:

 

Հեղինակ՝

Արմինե Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին