▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ հայ ժողովրդին մի քանի օր հետո պիտի ասի Սամվել Բաբայանը, ինձ հաջողվեց իմանալ այսօր

Hraparak.am-ը գրում է.

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանից՝ ինչու՞ է Սամվել Բաբայանը վերադարձել Հայաստան, հարցի վերաբերյալ, որ բազում արձագանքների ու շահարկումների պատճառ է դարձել, ինձ հաջողվեց իմանալ.  

-Սամվել Բաբայանը մի քանի օր հետո կասի այդ ամենի մասին ու հանրությունը, որ նրան ընդունել է որպես Հերոս, կիմանա, որ Սամվել Բաբայանը հայ ժողովրդի համար այս օրհասական վիճակում ոչ թե Հայաստան է եկել քաղաքական դրդապատճառներով, շարժառիթներով, ոչ թե եկել է համալրելու «Համախմբում» կուսակցության շարքերը կամ քաղաքական խաղերի մեջ մտնելու, ինչպես զորօրինակ /henaran.am/ կայքն է գրում. «Գաղտնիք չէ, որ Սամվել Բաբայանի և Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, բարդ հարաբերությունները, սակայն ծայրահեղ իրավիճակներում նրանք մշտապես աջակցում են իրար», այլ եկել է իր ժողովրդին զորավիգ լինելու: - Անձամբ հանդիպել եմ նրան, համատեղ շատ հարցեր ենք քննարկել, ու ես հավաստիացնում եմ, որ այս ծանր պահին նա իր առաքելությունը տեսնում է լինել ժողովրդի կողքին, օգնել նրան իր փորձառությամբ ու չի խուսափում այդ հարցով հանդիպելու ղեկավարների հետ: Ինքը ոչ մեկից վիրավորված չէ: Երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում, բոլոր մնացած հարցերը անկարևորության դաշտ են անցնում:

Հանրությունն ու մտավորականությունը պետք է աշխատի ստեղծել կամուրջ, ղեկավարության հետ, որպեսզի մեր Հերոսը կարողանա մոմի նման մինչև վերջին թրթռոցը վառվի հայրենիքի համար: Նա հենց այդ առաքելությամբ է Հայաստան եկել,- եզրափակեց ակադեմիկոսն իր խոսքը: 

 Հասմիկ Բաբաջանյան

 Նյութի աղբյուրը ` Hraparak.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին