▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմտյան Հայաստանի մասին լիբանանահայ գրողի գիրքը կհրատարակվի նաև թուրքերեն

Մինաս Գոճայան

Ուխտագնացություն դեպի պատմական Հայաստան

Միշտ էլ հաճելի է զրուցել արվեստի ու գիտության բնագավառի յուրաքանչյուր ներկայացուցչի հետ: Սակայն, երբ վստահություն ես զգում ինքդ քո մեջ, որ զրուցակիցիդ անունն արդեն գրվում է մեր մեծերի՝ Չարենցի, Վարդգես Պետրոսյանի, Րաֆֆիի կողքին, էլ ավելի է լցվում հոգիդ գեղեցիկով:

Այսօր Նորք Մարաշ վարչական շրջանի Ռ. Անդրյասյանի անվան երաժշտական դպրոցի համերգային դահլիճում տեղի ունեցավ լիբանանահայ գրող Մինաս Գոճայանի գեղարվեստական ժանրի առաջին՝ «Մորմոքող անցյալի արահետներով» գրքի շնորհանդեսը:

Այս առիթով զրուցեցինք գրքի հեղինակի հետ:

Այսօր տեղի ունեցավ Ձեր «Մորմոքող անցյալի արահետներով» գրքի շնորհանդեսը. Այդ առիթով շնորհավորում եմ Ձեզ, և կցանկանայի հենց այդտեղից էլ սկսենք: Ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը:

Մինչև որոշեցի պատմական Հայաստան այցելել մոտ քսան տարի տևեց, երկու մտքի մեջ էի՝ գնամ, թե ոչ, բայց վերջը որոշեցի գնալ, քանի որ շատ մեծ էր ցանկությունս տեսնել մեր հայրական տունը: 2011 թվականին ես վերջապես ի կատար արեցի երազանքս և այցելեցի պատմական Հայաստան և անգամ ինձ հաջողվեց գտնել իմ պապերի տունը, որը գտնվում էր Ադանա քաղաքում: Ասեմ նաև, որ շատ հուզումնալից օրեր ունեցա անգամ կատարվեց իմ ամենաբաղձալի երազանքը՝ լողանալ Վանա լճում և մեծ տպավորություններով վերդարձա Ամերիկայի Միացյալ Նահանգներ (այդ ժամանակ այնտեղ էի բնակվում, քանի որ դասավանդում էի ՀԲԸՄ Մանուկյան և Դեմիրճյան վարժարանում) և արդեն երկրորդ անգամ, երբ որոշեցի կրկին այցելել Արևմտյան Հայաստան հենց այդ ժամանակ էլ ծնվեց այս գրքի ստեղծման գաղափարը: Ես ցանակացա, ինչ որ մի բան թողնել մեր հաջորդ սերունդներին: Գիրքը ընթերցելով ձեզ մոտ վստահ եղեք կլինի մտքով այցելություն դեպի պատմական Հայաստան, սա մի ուխտագնացություն է։ Ի դեպ ասեմ նաև, որ շուտով գիրքը կհրատարակվի նաև անգլերեն և թուրքերն լեզուններով և այս ձևով ես իմ գրքի միջոցով երկխոսության մեջ կմտնեմ այօրվա թուրքերի հետ ովքեր բնակվում են մեր պապերի հողերում ու տներում:

Իսկ ինչու՞ ընտրեցիք հենց «Մորմոքող անցյալի արահետներով»:

Այսպես ընտրեցի, որովհետև իմ այցելությանս ժամանակ անցա շատ լայն ճանապարհներով, արահետներով էլ ճամփորդեցի և այդ ճանապարհների արդյունքում ես միայն մորմոք զգացի: Քանի ամիս կամ տարի աշխատեցիք գրքի ստեղծման վրա: Շատ կարճ ժամանակում ես կարողացա գրել գիրքը, քանի որ իմ ներսում շատ կուտակված ասելիք կար և ընդամենը երկու ամիս պահանջվեց և գիրքը ամբողջովին պատրաստ էր:

Եվ Ձեր բոլոր ասելիքը այս մեկ գրքում հնարավոր եղա՞վ մեկտեղել:

Ոչ, քանի որ այցելություններիս ժամանակ ինձ թույլ չտվեցին որոշ վայրերում լինել, քանի որ այնտեղ պատերազմական իրադրություն էր: Մեծ ցանկություն ունեմ նորից այցելելու ու գիրքը հյուսով եմ մի օր կվերահրատարկվի , որտեղ կավելացնեմ նաև այդ քաղաքների մասին պատմող հատվածները:

Ո՞ր թեմաներն են Ձեզ ավելի հոգեհարազատ:

Ինձ համար ավելի հոգեհարազատ են էսքիզային պատմվածքներն և պատմավեպերը:

Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

Մորմոքը ցեղասպանության:

Մեր մեծերից ինչ-որ մեկի օրինակն ունե՞ք ձեր առաջ:

Րաֆֆիի, քանի որ դեռ պատանի տարիքից ընթերցել եմ նրա գրչին պատկանող բոլոր ստեղծագործությունները:

Ի՞նչ զգացողություն ունի գրողը տեսնելով Ձեր ստեղծագործությունները արդեն հրատարակված։

Գոհունակության զգացողություն եմ ապրում, որ այսօր իմ գրքի մեկ հազարից ավել օրինակը արդեն սպառված են:

 

Հարցազրույցը՝ Էմիի Մանուկյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին