▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինացի նախկին լրագրողը հաղորդման ժամանակ հարվածել է քաղաքագետին

Ուկրաինացի նախկին լրագրող Յուրի Կոտը մի քանի անգամ հարվածել է ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունին՝ ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության «Պրոցես» հաղորդաշարի նկարահանման ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, միջադեպը տեղի է ունեցել Յուրի Կոտի ելույթի ժամանակ։ Նա պատմել է Ուկրաինայում բնակվող 17-ամյա որդու և նրա ընկերների մասին, որոնք «ծայրահեղական գաղափարախոսություն չունեն»։

Այդ ժամանակ Կովտունն ասել է. «Մենք կիմանանք, թե դա ինչ որդի է»։ Դրանից հետո Կոտը մոտեցել է նրան ու մի քանի անգամ հարվածել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին