▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային ժողովը հաստատեց 2017-18 թթ. խառը կանաչու կազմը

ArmComedy-ն գրում է.

Այսօր երկրի գլխավոր օրենսդիր մարմինը հաստատեց այն կանաչիների տեսակները, որոնցից  2017-18 թթ. կկազմվի շուկայում առաջարկվող խառը կանաչին։ Այս տարի կրկին որևէ անակնկալ չկար և հաստատված կազմը չէր տարբերվում նախորդ տարիների ընտրությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարդան Բաղդասարյանի կարծիքով արկածախնդրություն կլիներ այսքան տարի անց որևէ բան փոփոխել խառը կանաչիի կազմում՝ «Չի կարելի ընկնել այժմեական հարցերի հետևից ու տեսադաշտից կորցնել ամբողջական պատկերը։ Խառը կանաչին դեռ մեր պապերից եկել է այս կազմով և մենք պարտավորն ենք հարգել և պահպանել այդ ավանդույթները»։

Հարցը առավելագույնս սրվել էր երբ ընդդիմադիր պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը առաջարկեցին այլընտրանքային նախագիծ, համաձայն որի թարխունը նույնպես պետք է ընդգրկվեր խառը կանաչիի կազմում։ «Թարխունը արդեն երկար ժամանակ է հասանելի է կլոր տարի, թարխունը վայելում է ժողովրդի լայն զանգվածների անվերապահ սերը և ինձ համար անհասկանալի է այս խտրականությունը թարխունի նկատմամբ»,- նշեց Զուրաբյանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին