▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աղջիկները դաջվածքներն ավելի շատ նախընտրում են ինտիմ հատվածներում

Դաջվածքը հատուկ սարքի միջոցով պերմանենտային նկարներով մարմինը զարդարելու արվեստ է: Սա ինքնարտահայտման հնագույն ձև է, որը հայտնի է անհիշելի ժամանակներից ու այսօր լայն տարածում ունի: Թե Հայաստանում ինչքանով է ընկալվում տատու արվեստը,  ինչ դաջվածքներ են նախընտրում հայ երիտասարդները և ովքեր են հիմնականում դաջվածքներ անում, Asekose.am-ը փորձել է պարզել Արմեն Գրիգորյանի հետ զրույցում:

-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել տատու արվեստով:

- Դաջվածքների նկատմամբ հետաքրքրությունից ելնելով՝ որոշեցի զբաղվել տատու արվեստով: Սկզբում ավելի շատ կարդում էի, ուսումնասիրում, թե ինչպես է արվում տատուն, բայց արդեն 2014թվականից  տատուով սկսեցի զբաղվել արդեն պրոֆեսիոնալ մակարդակով: Ես իքնս եմ սովորել, պրոֆեսիոնալ նկարիչ եմ, իսկ պրոֆեսիոնալ տատուի հիմքում ընկած է նկարել իմանալը:

-Կարո՞ղ ենք ասել, որ ցանկացած նկարիչ կարող  դառնալ տատու արտսիտ:

- Կարևորն այս դեպքում ցանկությունն է, նպատակասլացությունը և իհարկե՝ դաջվածքների նկատմամբ ունեցած սերը: Պրոֆեսիոնալ տատու արտիստ լինելու համար պետք է ամենից առաջ լավ նկարել իմանալ, ունենալ նկարչական գիտելիքներ:

-Հիմնականում ովքե՞ր են Ձեր այցելուները:

- Տարիքային տարբեր խմբի ներկայացուցիչներ են գալիս, սակայն հիմնականում 20-30 տարեկան երիտասարդները: Ավելի շատ դաջվածքներ անում են տղաները, սակայն  վերջին տարիներին ավելացել է նաև դաջվածքներ ունեցող աղջիկների թիվը:

-Ինչպիսի՞ դաջվածքներ են նախըտրում Հայաստանում:

-Տղաները հիմնականում  նախընտրում են հավատքի հետ առնչություն ունեցող դաջվածքներ՝ խաչեր, սրբապատկերներ, քանի որ մենք առաջինն ենք քրիստոնեությունը ընդունել: Նախըտրում են նաև ուժ ու հզորություն խորհրդանշող կենդանիների պատկերներ՝ առյուծ, վագր, գայլ, իսկ աղջիկները՝ ծաղիկներ, զարդանախշեր, զարդեր: Հայ աղջիկներն ավելի շատ նախընտրում են ինտիմ հատվածներում, նաև՝ ոտքին ու դաստակին, իսկ տղաները՝ ուսի ու դաստակի  հատվածում, մեջքին:

Տատուն անելուց հետո որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ մաշկը լավանա, և արդյո՞ք գործընթացը ցավոտ է:

Վերքը լավանալու գործընթացը տևում է 14 օր, բայց 1 ամիս  ձևավորվում է մաշկը: Այդ ընթացքում օգտագործում են հատուկ քսուքներ, որոնք պետք է օրվա մեջ մի քանի անգամ օգտագործել: Պրոցեսն այնքան  էլ ցավոտ չէ, դա անհատական է: Պրոֆեսիոնալ տատու արտիստները խորհուրդ չեն տալիս ցավազրկող օգտագորել, քանի որ դա կարող է ալերգիկ շոկ առաջացնել և կարող  էխոչընդոտել տատուի բնականոն լավացմանը:

Ամեն լավ բան ունի իր վատ կողմերը: Կխոսե՞ք տատուի վատ կողմերի մասին:

Դաջվածքը բացասական ազդեցություն կարող է ունենալ այն դեպքում, երբ դիմում են ոչ պրոֆեսիոնալ մասնագետի, երբ տատուն արվում է ոչ հիգիենիկ պայմաններում: Դրանից կարող է հեպատիտ տարածվել, պետք է պահպանել ստերիլ պայմանները, օգտագործել միայն մեկանգամյան  օգտագործման ասեղներ:

-Արդյո՞ք բոլորը կարող են դաջվածք անել, թե՞ կան բացառություններ:

- Ոչ բոլորը կարող են տատու անել: Կան հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ չի տրվում,  օրինակ՝ փսորիազ հիցանդության դեպքում այն արգելվում է: Ներկերի նկատմամբ ալերգիա ունեցաղները նույնպես պետք է խուսափեն դաջվածքներից:

Ամենահետաքրքրող հարցերից մեկը՝ ի՞նչ արժե տատուն մեզանում: 

– Ամեն ինչ կախված է նկարի բարդությունից, կարող է փոքր տատուն ավելի թանկ լինել, քան մեծը, որն ավելի պարզ է: Գինը սկսվում է 5000 դրամից:

Մեզ մոտ տատու-արվեստն այնքան էլ հին չէ, և հասարակության վերաբերմունքը դաջվածքների նկատմամբ հակասական է: Մարդկանց մի մասը գտնում է, որ այն գեղեցկացնում է մարմինը, իսկ մյուսը լրիվ հակառակ կարծիքն ունի: Քննադատությունների հետ կապված՝ ի՞նչ կասեք:

- Դաջվածքների նկատմամբ քննադատական վերաբերմունքն ավելի նկատելի է ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ: Կարծում եմ, որ ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես զարդարել իր մարմինը՝ լինի դա տատուներով թե առանց դրա: Մեկ-երկու տատուն գրավիչ է դարձնում աղջկան, սակայն աղջիկները չպետք է չարաշահեն դրանք:

Ձեզ մոտ շատերն են գալիս՝ տատու անելու, սակայն արդյո՞ք բոլորը գիտեն դրա նշանակության մասին:

-Դաջվածքը հազարամյակների պատմություն ունի, եգիպտական բուրգերի պեղումների ժամանակ մումիաների վրա արվվծ դաջվածքներ են հայտնաբերվել: Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր խորհրդանիշներ են եղել. հնում այն խորհրդանշել է դասակարգյին պատկանելությունը, խորհրդային տարիներին՝ հանցավոր աշխարհի հետ կապ, իսկ մեր օրերում արդեն ավլի շատ կոչվում է գեղարվեստական տատու, ոչ թե ուղղակի դաջվածք, որը արվում էր ձեռքով,ա ռանց մի գործքի օգտագործման կամ պարզապես մի ասեղի օգնույմաբ: Այն ավելի շատ ասոցացվում է նորաձևության և գեղեցկության հետ: Դեռահասները երբեմն տարօրիանկ պատկերն են ուզում դաջել, օրինակ՝ ութանկյուն աստղ, որը խորհրդային տարիներին հանցագործներն են ունեցել իրենց մարմնի վրա:

-Ինչու՞ են մարդիկ դաջվածքներ անում:

 Այն կարող է նաև շատ խոր իմաստ չունանալ, պարզապես գեղեցիկ տեսքի համար արվի: Որպես պրոֆեսիոնալ տատու արտիստ՝ իմ կողմից խորհուրդներ տալիս եմ, երբ տեսնում եմ, որ հաճախորդը չի կողմնորոշվում, թե ինչ դաջվածք անել: Կան մարդիկ, ովքեր հստակ որոշած գալիս են: Դաջվածք անելուց առաջ պետք է երկար մտածել, քանի որ այն ցույց է տալիս անհատի բնավորությունը: Դաջվածք անելով մարդիկ ցանկանում են տարբերվել մյուսներից, կա այնպիսի ընդունված կարծիք, որ դաջվածքը ավելի գրավիչ է դարձնում մարդուն:

-Ի՞նչ կասեք Հայաստանում տատու արվեստի զարգացման մասին: Արդյո՞ք այն նախադրյալներ ունի մրցակցության մեջ մտնելու եվրոպական տատու արվեստի հետ:

-Հայաստանում վերջին տարիներին նկատելի է աճ, ինչ-որ չափով զարգացել է, չնայած ոչ շատ՝ համեմատած այլ երկրների հետ: Մեզանում այն զարգանում է, սակայն՝ շատ դանդաղ տեմպերով, մրցունակ չէ, քանի որ տատուֆեստերն չեն անցկացվում, որոնք առաջին հերթին ազդակ են դառնում մասնագետների համար իրենց հնարավորությունները ցուցադրելու: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Art Armen Tatoo ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝ Հստակ կարող եմ ասել, որ ստեղծել եմ իմ ուրույն ձեռագիրը. Արմեն Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին