▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է կարևոր սեռական հարաբերությունից հետո միզելը

Սեռական հարաբերությունից հաճույք ստանալու համար ոչ միայն անհրաժեշտ է նորարարությունների կիրառումը, որոշակի փոփոխությունների ներմուծումը, այլ նաև պետք է հոգ տանել սեռական առողջության մասին, որպեսզի այն լինի կատարյալ վիճակում։ Սեռական ակտից հետո միզելն ունի մի շարք օգուտներ մարմնի համար, քանի որ այն օգնում  է պայքարել վարակների դեմ, որոնք կարող են վնասել առողջությունը։

Սեռական հարաբերության ժամանակ միկրոբները և բակտերիաները վուլվայի և հետանցքի հատվածից կարող են ներթափանցել միզուկ՝ առաջացնելով միզապարկի և միզուղիների վարակներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սա միզուղիների վարակների ամենատարածված պատճառներից է։

Այսպիսի տհաճ խնդրից խուսափելու համար կանանց խորհուրդ է տրվում սեքսից անմիջապես հետո միզել և խուսափել բակտերիաներից, որոնք կարող են հայտնվել միզապարկում և նույնիսկ երիկամներում։ Բժիշկները խորհուրդ են տալիս միզել սեռական ակտից անմիջապես հետո և ոչ ուշ, քան 45 րոպե հետո։

Վարակներից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանվելու համար պետք է օգտագործել նաև պահպանակներ։

Այս ամենի հետ միասին, վարակներից խուսափելու համար շատ կարևոր է նաև անձնական հիգիենան սեռական ակտից առաջ։ Ցիստիտների հակվածություն ունեցող կանայք պետք է հեշտոցային հատվածը օճառով լվանան սեքսից հետո։

Պահպանեք առողջությունը և լիարժեք վայելեք սեռական կյանքը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին