▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան Fox 11 TV-ի հայ հաղորդավարուհին՝ Հռոմի Պապի այցելության մասին

Սկսած երեկվանից՝ միջազգային մամուլի ուշադրությունը սևեռված է Հռոմի պապի հայաստանյան այցի վրա: Արաքսյա Կարապետյանը, ով հանդիսանում է Fox 11 TV առավոտյան ծրագրի հաղորդավարուհին, ևս անմաս չի մնացել այդ ամենից:

«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան՝ առաջին երկիր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն»,- գրել է հայ հաղորդավարուհին իր միկրոբլոգում:

Ինչպես նաև, Արաքսյան տեղադրել է Պապի խոսքը, որում նա ևս մեկ անգամ նշել է «Ցեղասպանություն» բառը:

Տեղեկացնենք, որ Արաքսյան իր գրառումների հետ միասին հրապարակել է նաև Հռոմի պապի՝ Հայաստան այցելության լոգոն, որում դեղինը խորհրդանշում է Վատիկանը, իսկ մանուշակագույնը՝ Էջմիածինը: Լոգոյում պատկերված են բիբլիական Արարատը և Խոր Վիրապը, որտեղ բանտարկված էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին