▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրվա լուսանկարն` առանց մեկնաբանության

Asekose.am-ի խմբագրության հարևանությամբ գտնվող կիսաքանդ, սակայն Հին Երևանը հիշեցնող մի տան  վրա որևէ զգուշացնող հայտարարություն փակցնելու մասին վաղուց էինք մտածել:

Մեր փողոցում անտերության է մատնված ոչ միայն Արամ Մանուկյանի տունը, որտեղ նա ապրել է մինչև կյանքի վերջ,  այլ նաև դրանից քիչ այս կողմ գտնվող վերոնշյալ կառույցը:

Անտերության մատնվելը փոխաբերական իմաստով նկատի ունեի, բնականաբար, շինություններն ունեն իրենց տերերը, որոնք սպասում են հարմար պահի երևանյան կենտրոնում գտնվող իրենց հողակտորը իրացնելու համար:

Իսկ մինչ այդ, ինչպես երևի արդեն հասկացաք, այստեղ, հատկապես տաքսու վարորդների կողմից, իրացվում են բնական կարիքներ, որոնց դեմ պայքարելու համար մենք նախ մաքրեցինք տարածքը, հետո խնդրանք-գրություն փակցրեցինք` չկեղտոտել տարածքն ու նաև` սևացած ու մաշված պատերը գունազարդեցինք` մի քիչ ռոմանտիկ դարձնելով անցած դարի սկզբին կառուցված շինության վերջին օրերը:

Գործին, սակայն, սա այնքան էլ չօգնեց և մենք որոշեցինք «ուժի լեզվով» խոսել «չարագործների» հետ:

Ու մի օր էլ հայտնվեց  այս հումորային ցուցանակը, որի կեսը հաստատ կատակ է, մյուս կեսի մասին էլ, հուրախություն մեզ, այլևս չենք մտածում....

Ու պատկերացրեք`այս մի  ցուցանակը  ոչ միայն գործեց, այլ նաև դարձավ Արամի փողոցով քայլողների, այդ թվում զբոսաշրջիկների լուսանկարչական սարքերի թիրախ:

Եվ ամեն անգամ` այս ցուցանակը լուսանկարողի տեսնելիս` ես ու իմ ընկերները Asekose.am-ից, Նավավարից ու Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանից, չգիտենք որ առումով ուրախ լինենք. որ կարողացել ենք երևանյան այս հատվածը մաքուր պահե՞նք, թե՞ որ մարդկանց լուսանկարչական սարքերն «չրխկացնելու» յուրօրինակ և ուրախ առիթ ենք ստեղծել:

Եվ թող անհամեստություն չթվա այս ամենն ասելը...

Հեղինակ`

Ա.Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին