▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները վարորդից վերցրել են բջջային հեռախոսը` պահանջել ջնջել տեսանյութը

 

Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն է զետեղել: 
Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Միջադեպին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում:
Ծառայողական քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Ներկայացնում ենք Վահրամ Միրաքյանի գրառումն ու տեսանյութը

 

Պատմեմ արկածներս։ Աշտարակ-Ապարան ճանապարհին կանգնացրեցին, թե 70 է սահմանված դու 85 ես գնացել, քանի որ կասկածում էի, ասի ցույց տվեք։

Գնացինք նայելու, չէին ուզում ցույց տային, ասում էին 20 րոպե սպասի, նոր կհասնի քո կադրը։ Իսկ ես ուշանում էի։

Սկսեցի նկարել, սկզբում ասին նկարի, ինչ ես ուզում, ինչ պտի անես, հետո էլ բա մի նկարի ու ձեռից ս հեռախոսը քաշին վերցրին քցին իրենց մեքենան ու մի 15 րոպե չէին տալիս, թե չենք վերցրել, շառ ես անում։

Երբ որ գնացի մեքենաս նստեմ գնամ, հեռախոսը բերեց, նստեց կողքս թե ջնջի, ես էլ չջնջեցի, մի 20 րոպե կողքս նստել հրամայում էր թե ջնջի, վերջը մի կերպ դուրս եկավ, ես էլ գնացի։

Բորտի համարը 2212։ Մի 40 րոպե առաջ։

Այ իրենց նմանները չեն թողում ուժեղ պետություն ու երկիր ունենանք։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին