▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիզնես անելը միայն գումար «պտտեցնելը» չէ…Ռալֆ Յիրիկյանը գաղտնիքներ է բացահայտել

«Հայաստանի պատանեկան նվաճումները» կազմակերպության ամենամյա 24-րդ ամառային ճամբարում հանրապետության մարզերի  ավելի քան 150 աշակերտներ հուլիսի 21-ին մասնակցեցին   VivaCell-MTS  ընկերության կողմից ներկայացված  «Բիզնես- առաջադրանք» մրցույթին: Մրցույթը կազմակերպվել էր  « Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն » ծրագրի շրջանակներում:  VivaCell-MTS ընկերության «Հայաստանի պատանեկան նվաճումները» կազմակերպության այս համատեղ ձեռնարկի նպատակն էր ստեղծել  երկխոսություն  բիզնեսի և կրթության միջև` դրանով իսկ խրախուսելով  ավագ դպրոցում սովորող աշակերտներին  զարգացնելու ձեռնարկատիրական հմտությունները և նորարարական մտածելակերպը:  Այն ճամբարականներին հնարավորություն ընձեռեց կիրառել վերոհիշյալ  ծրագրից ստացած գիտելիքները և բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ և մոտեցումներ: VivaCell-MTS ընկերության կողմից ճամբարականներին առաջարկվել էր հետևյալ բիզնես – առաջադրանքը` առաջարկել հավելյալ ծառայություններ` VIVA սակագնային պլանի համար:

Ճամբարականները ներկայացրին իրենց 10 տարբերակները: Հաղթող թիմը ստացավ նվերներ` սմարթֆոններ, մեկ ամիս անվճար ինտերնետից օգտվելու հնարավորություն, իսկ սեպտեմբեր ամսին ճաշելու հնարավորություն` անձամբ Ռալֆ Յիրիկյանի հետ գլխավոր գրասենյակում։  Վերջում աշակերտներից մեկը Յիրիկյանին նվիրեց իր իսկ ձեռքով նկարած դիմանկարը ։ Հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրկիյանը աշակերտներին սովորեցրեց բիզնես գաղտնինքներ ու հմտություններ, կիսվեց իր կյանքի փորձով, խոսեց այն հատկանիշների մասին, որոնք պետք է ունենա ձեռնարկատերը:

«Բիզնես անելը միայն գումար պտտեցնելը չէ, պետք է մտածել նաև հասարակության մասին ու փորձել օգտակար լինել նրան, իսկ դա հնարավոր կլինի անել միայն, եթե լինի եկամտաբեր: Բիզնես-կառավարումը մի շղթա է, որտեղ բիզնես նպատակներից բացի՝ անչափ կարևոր է սպառողին հարմարավետ, ճկուն, գրավիչ  արդյունք ներկայացնելը: Ընդ որում, այնպես, որ դրա հիմքում լինի և՛ կազմակերպության որդեգրած արժեհամակարգը, և՛ մրցակցային լինելու պարտադիր պայմանը, և՛ պատասխանատու մոտեցումը, և՛ երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու ռազմավարությունը: Այսինքն` ձեռնարկության գործունեությունը պետք է օգտակար լինի թե' ընկերությանը, թե' հասարակությանը: Ողջունում եմ ձեր ակտիվությունը և հաջողելու նպատակասլացությունը: Այս հարթակը տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի միջոց է: Ծրագրի շնորհիվ դուք կարող եք դառնալ առավել վստահ և հեռատես»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»:

Վերջինս աշակերտների հետ հարց ու պատասխան ունեցավ, որի ընթացքում անմիջական և ընկերական շփման շնորհիվ երեխաները շատ հետաքրքիր գաղտինքներ բացահայտեցին Ռալֆ Յիրիկյանի մասին: Պարզվում է, որ վերջինս միշտ երազել է օդաչու դառնալ, սակայն հայրը դեմ է եղել:  «Առհասարակ, ես սիրում եմ այն ամենը, ինչը թռչում է»,-ասաց  պրն. Յիրկյանը` հավելելով, որ եթե կյանքը նորից սկսելու հնարավորթյուն ունենար, ապա դարձյալ կուզենար օդաչու դառնալ:

 «Երբ ճանապարհին հովիվ եմ տեսնում, մտածում եմ, որ ես էլ կուզենայի հովիվ լինել, ով պարզապես մի գործ ունի` առավոտյան ու երեկոյան հաշվել սար տանող ոչխարների գլուխը»,-անկեղծացավ Ռալֆ Յիրիկյանը` պատասխանելով աշակերտներից մեկի այն հարցին` արդյո” ք ժամանակ առ ժամանակ ցանկություն չի ունենում թողնել ամեն ինչ,

«Հայաստանի պատանեկան նվաճումները» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ VivaCell-MTS-ի հետ համագործակցությանը. «VivaCell-MTS-ի ջանքերը շատ կարևոր են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեջ: Ռալֆ Յիրիկյանն  է այդ գաղափարի հիմնադիրը Հայաստանում, մի գաղափարի, որը փորձում ենք սերմանել նաև մեր երեխաների մեջ: 24 տարի է արդեն, ինչ գործում է այս ճամբարը, և ես հպարտ եմ , որ մեծանում է մի սերունդ, որն արժանի կլինի մեր հայրենիքին»:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

72157671393029565

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին