▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի ռազմական ուղղաթիռ կար այսօր Երևանի երկնքում. Տեսանյութեր

Արդեն տեղեկացրել ենք, որ մոտ 15 րոպե ոստիկանության ՊՊԾ գնդի օդային տարածքում ռազմական երկու ուղղաթիռներ ինտենսիվ թռիչքներ էին իրականացնում: Առավոտից տարբեր քաղաքացիներ ահազանգում էին, որ Երեւանի երկնքում ուղղաթիռներ են պտտվում: Հիմնադիր Խորհրդարանն էլ նախ հաղորդագրություն էր տարածել, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երեւան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: Դրանից 10 րոպե չանցած, ըստ ՀԽ-ի, նկատվել էր երկրորդ ուղղաթիռը: Ավելի ուշ էլ ՀԽ-ն հաղորդել էր, որ նկատվել են երրորդ և չորրորդ ուղղաթիռները, որոնք թռչում էին Արագածի մոտից՝ բավական բարձրության վրա, մեծ հավանականությամբ՝ նրանք դուրս են գալիս Արագածի հենց ետևից, հետեւաբար նրանք 102-րդ բազայինն են: Նշվում էր նաև, որ այս ընթացքում Երևանից ետ չեն վերադարձել 4 ուղղաթիռներից որևէ մեկը: Նրանց մոտավոր ուղղությունն է՝ Օշականի վրայով, Սասունիկի մոտով դեպի Երեւան....

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին