▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք մեքենաների տերերը հայտնի են

Հայտնի դարձան այն երեք երջանիկները, ովքեր շահեցին «Վիվառո ընկերության կողմից խաղարկվող Նիվա ավտոմեքենաները: Վիճակահանության երկրորդ փուլը, որին մասնակցում էին առաջին փուլն անցած մասնակիցները, ինչպես նաև ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 22-ին, «Կովկաս» ռեստորանային համալիրում:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության շրջանակներում «Վիվառոն» խաղարկում էր 3 Նիվա ավտոմեքենա: Իսկ 1-ին փուլի վիճակահանությունն անցկացվել էր հուլիսի 14-ին՝ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղից մի քանի օր անց: Պատահական դուրս եկած թվերը համեմատվում էին խաղադրույքի տոմսի հնարավոր շահումային գումարի թվանշանների հետ: Առավելագույն համընկնում ունեցող տոմսերն էլ անցնելու էին 2-րդ փուլ:  Յուրաքանչյուր մեքենայի համար կատարվում էր առանձին վիճակահանություն:

«Կովկաս» համալիր էին ժամանել ոչ միայն 2-րդ փուլի մասնակիցները, այլև ընկերները, հյուրերը, աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչները, ովքեր անհամբեր սպասում էին վիճակահանությանը:

Եվ այսպես, 2-րդ փուլում առաջին սպիտակ Նիվա ավտոմեքենա շահելուն հավակնում էին 9 մասնակից: Իսկ վիճակահանության արդյունքում շահեց Դավիթ Արզումանյանը:

Հաջորդ սև գույնի Նիվա Ուրբան մեքենայի հաջողակ տերը հայտնի էր դարձել դեռևս 1-ին փուլի ժամանակ, քանի որ Արտակ Կարապետյանի տոմսը միակն էր, ով ուներ առավելագույն համընկնում հանված թվերի հետ:

Իսկ ահա 3-րդ ավտոմեքենան՝ նույնպես սև գույնի Նիվա Ուրբան շահելու համար «պայքարում էին» 5 մասնակից: Վերջին ավտոմեքենան վիճակահանության բաժին հասավ Արթուր Աֆանասյանին:

«Վիվառոն» շնորհավորում է նոր ավտոմեքենաների հաջողակ տերերին: Ընկերությունը վստահեցնում է, որ ապագայում կլինեն էլ ավելի գրավիչ ու հետաքրքիր ակցիաներ՝ հավատարիմ մնալով արդար և ազնիվ գործալաոճին:

Խաղացեք, վայելեք, շահեք... 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին