▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՞թե կարելի է այդքան չհամապատասխանել պաշտոնին

Hraparak.am-ը գրում է. «Ժողովուրդը» ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ է արդյոք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի այն հայտարարությունը, որ ոստիկանության գնդի վրա ռուսական ռազմական ուղղաթիռ է երևացել»:

Պարոն Հովհաննիսյանը միայն իրեն հատուկ ամբարտավանությամբ, չմտածելու հազվագյուտ կարողությամբ և կարճատեսությամբ պատասխանել է. «Այն ինչ վերաբերում է ռուսական ուղղաթիռներին, ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, դրա համար դիմեք իրենց»: Այ քեզ բան: Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարությանն այլևս չի էլ հետաքրքրում, թե ինչու են մայրաքաղաք Երևանի երկնքում սավառնում օտար պետության (թող որ ռազմավարական դաշնակից) թռչող սարքերը: Այս մարդը վաղը կարող է նույն բանն ասել նաև թուրքական, ադրբեջանական և նույնիսկ ղազախական ուղղաթիռների մասին, եթե դրանք մի գեղեցիկ օր վայրէջք կատարեն ՀՀ ՊՆ շենքի տանիքին:

Արծրունը, հավանաբար, մեզ կառաջարկի՝ գնացեք դրանց օդաչուներից հարցրեք, թե ինչու են եկել: Իսկ մի՞թե դժվար էր այլ, առավել սոլիդ պատասխան տալ և նշել, օրինակ, որ ռուսական ուղղաթիռների թռիչքները Հայաստանի օդային տարածքում միշտ համաձայնեցվում են պաշտպանության գերատեսչության հետ և իրականացվում են ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման համաձայնագրի շրջանակներում:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին