▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ պստիկ ստոր արարած. Շուշան Պետրոսյանը՝ քաղաքացուն

Երեւանում տեղի ունեցող զարգացումներից Հայաստանի որեւէ քաղաքացի անմասն չէ: Շատերը նախընտրում են իրենց պայքարը շարունակել Խորենացու փողոցում, մյուսներն էլ գործունեություն են ծավալում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ շատ դեպքերում հասարակությանը «դաս տալով»: Նրանց մեծ մասը, իհարկե, իշխող Հանրապետական կուսակցության անդամներն ու վերջիններիս հրահանգով այս կամ այն օգտատիրոջ հասցեին վիրավորական խոսքեր գրողներն են: Ստացվում է, որ Բաղրամյան 26-ից ՀՀԿ-ականներին հրահանգել են չխոսել միայն լրագրողների հետ, իսկ, այ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրանք կարող են անգամ հայհոյել ու վիրավորական խոսքեր գրել:

Այսպես, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ հերթական ֆեյսբուքյան վիճաբանությունն է սկսվել մի շարք օգտատերերի հետ: Ֆեյսբուքյան օգտատեր Արնելա Այվազյանը իր էջում տեղադրել է երգչուհի Պետրոսյանի եւ Արթուր Բալասանյանի գրառումից մի հատված` այն վերնագրելով՝ «Բա Նունեն ոնց է»:

nune1

Այս հանգամանքը կարծես թե դուր չի եկել պատգամավորին, ով  վիրավորական խոսքեր է ասել օգտատիրոջ հասցեին: Մեջբերում ենք Շուշան Պետրոսյանի գրառումը. «Արթուր հասկանում ես չէ՞ սրանց որակըվազգեն նազարյան 

վահագն մարգարյան արսեն օգանյան սարգիս պողոսյան 

ո՞վ եք դուքերկրիս ապագանձեր տղամարդ տեսակն է 

դառնալու երկրիս տերըայ … Արնելա Այվազյան,  այ սիրուն 

աղջիկակցիա ես անու՞մբալիկ ջանբան ու գործ չունեիր

ասացիր ԲԶԲԶԱՍ՞… սեփական գաղափարներ չունե՞ս

այ պստիկ ստոր արարածչես ամաչու՞մ»։

nune3

Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը մի քանի ամիս առաջ էլ մեկ այլ քաղաքացու էր վիրավորել` սպառնալով անգամ նրա աչքերը հանել:

Աղբյուրը`araratnews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին