▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կազյոլ...Ռուբեն Հախվերդյանը՝ բարձրաստիճան ոստիկանին

armtimes.com-ը գրում է. «Դու հիմա Սերժիկի յանից ես, թե՞ մեր, ա՛յ կամանդիր»,- երեկ կեսգիշերին Խորենացի փողոցում հայտարարեց երգիչ Ռուբեն Հախվերդյանը՝ դիմելով Խորենացիում կառուցված ոստիկանական պատի հետեւում կանգնած ոստիկաններին: Դիմելով լրագրողներին, Հախվերդյանն ասաց. «Կամանդիրին նկարեք»: Այնուհետեւ նայելով ոստիկաններին՝ նետեց. «Կազյոլ»:

«Ոնց որ կանգնել ա…, էս էրեխեքին (նկատի ունի պատում կանգնած ոստիկաններին) քշել են առաջ, իրենք էլ այնտեղից հրահանգներ կտան»,- ասաց նա: Ռուբեն Հախվերդյանը տեսնելով, որ իրեն արդեն շրջապատել են լրագրողները եւ օպերատորները, արագ հեռացավ այդ տարածքից:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին