▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են հագնվում առաջին տիկնայք

Wnews.am-ը գրում է.

Առաջին տիկնանց ավանդաբար ընդունում են ոչ միայն որպես երկրի ղեկավարի կին, այլ նաեւ որպես պետության դեմք։

Առաջին տիկնոջ հագուկապը, սանրվածքն ու պահելաձեւը չի վրիպում հանրության աչքից եւ որեւէ սխալ քայլը կարող է երկար քննարկվել։ Նրանք կարող են ճաշակ թելադրել և օրինակ ծառայել հասարակության լայն շերտերի համար: Ինչ ոճում են հագնվում եւ ինչ ապրանքանիշեր են կրում տարբեր երկրների առաջին տիկնայք. Կայքի հրապարակումն այս մասին է։

6

Ռիտա Սարգսյան. Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին կարելի է տեսնել իսկապես առաջին տիկնոջը վայել տեսքով: Նա միշտ առանձնանում է իր նրբաճաշակությամբ: Նա գիտի` որտեղ, ինչ կրել. սա թերևս ճիշտ ներկայանալու կարևորագույն նախապայմաններից է: Ռիտա Սարգսյանը միշտ ներկայանում է նուրբ դիմահարդարմամբ, ինչը նրա արտաքնին բնական տեսք է հաղորդում: Նախագահի տիկնոջը նման տեսքով կարելի է տեսնել ոչ միայն պետական և պաշտոնական հանդիպումների ժամանակ, այլ նաև առօրյայում: Նա կարողանում է գույները ճիշտ համադրել: Նրա երեկոյան զգեստները մեկը մյուսից յուրահատուկ են. նա հստակ գիտի, թե ինչ պետք է կրել համերգների, ճաշկերույթների և խնջույքների ժամանակ:

3

Ռիտա Սարգսյանը միջոցառումներից մեկում ներկայացել է օրիգինալ զարդերով, որոնք տեղծված են ծովաշուշանների աստղաձև քարացած մնացորդներով։ Դրանք հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում (գյուղ Աստղաշեն, Արցախ) Յուրյան ուշ դարաշրջանի նստվածքներում: Դրանք ցողունների մասնիկներն են, դասվում են Pentacrinus Blumenbuch սեռին և 165-145 մլն տարվա պատմություն ունեն։

891011

Պայուսակներ ընտրելիս Ռիտա Սարգսյանը ընտրում է հագուստին համապատասխան, երբեք չենք տեսնի, որ նա իր ձեռքը վերցնի այնպիսի մի պայուսակ, որը հագուստին չի համապատասխանում, իսկ երեկոյան զգեստների հետ նա սիրում է կրել փոքրիկ կլաչեր։

12

 Բացի դասական սևի, սպիտակի և կարմրի համադրությունից, Ռիտա Սարգսյանի սիրելի գույները կապույտն ու մանուշակագունն են: Նրան այդ գույները սազում են և հաճախ հենց այդ գույների տարբեր երանգներով էլ ՀՀ առաջին տիկինը ներկայանում է հանրությանը:

1 2 1415

Միշել Օբամա. ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր հաստատուն դիրքերն ունի ամերիկյան նորաձեւության աշխարհում։ Նրան հաջողվում է պահպանել ժպտերես եւ հաճելի  «girl next door» կերպարը, միեւնույն ժամանակ իդեալական համապատասխանել պաշտոնական կերպարին։ Միշել Օբաման միշտ ընտրում է վառ գույնի եւ պրինտի հագուստ։

միշել

Միշել Օբաման վստահաբար կանոններ է թելադրում նորաձեւության աշխարհում։ Նա առաջ է տանում երիտասարդ դիզայներների, որոնց թվում են Peter Pilotto-ն, Jason Wu-ն, Isabel Toledo-ն, Thakoon-ն եւ St Erasmus-ը։

Նրա սիրած ապրանքանիշերից են նաեւ J.Crew-ն, Narciso Rodriguez-ը, Tracy Feith-ը եւ  H&M-ը։

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին