▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները կոշիկներով հարվածել են արաբագետի գլխին

«Անի» վերլուծական կենտրոնի կայքը գրում է. Այս գիշեր Սարի թաղում տուժած և տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված 60 քաղաքացիներից մեկը Մարատ Յավրումյանն է՝ դասախոս, արաբագետ:

Ցույցին գնալուց առաջ ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր. «Էրեխեքին վերցնում ենք ու Խորենացի, մի Կարսի անկումը հերիք է»:

15-ամյա դստեր հետ ցույցի գնացած Մարատի վրա հինգ ոստիկան է հարձակվել, սկսել են կոշիկներով հարվածել գլխին, ինչի հետևանքով Մարատը գլխուղեղի, ոտքերի և ձեռքերի հատվածում վնասվածքներ է ստացել: Մարատը մտերիմներին պատմել է, որ ոստիկանները «կարծես հաճույք էին ստանում հարվածելուց, զուգահեռ հայհոյում էին»:

Մանրամասները՝ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին