▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած ծննդկանի երկվորյակներն օգնության կարիք ունեն

 

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 21-ին Երևանում կեսարյան հատումով ծննդաբերած և մահացած Նաիրա Աբգարյանի երկու երեխաները մնացել են առանց մայրական խնամքի։ Նաիրայի ամուսինը՝ Արմենը, արցախյան պատերազմի հերոս է, առաջին կարգի հաշմանդամ։

Ընտանիքը գտնվում է նյութական ծանր պայմաններում, մահացած կինը տան միակ աշխատողն էր: Երեխաների համար օգնություն կազմակերպողները այցելել են Նաիրայի ամուսնուն և սկեսուրին, տեսանյութում տիկին Ռոզան ներկայացնում է ընտանիքի վիճակը նշելով, որ այս պահին երեխաներին անհրաժեշտ են տակդիրներ և մանկական սնունդ՝ «Սիմիլակ-1»։

Իսկ նրանք, ովքեր ցանկանում են գումարով օգնել ընտանիքին կարող են փոխանցում կատարել երեխաների հոր հաշվեհամարին՝ 
«ՎՏԲ-Հայաստանի բանկ» ՓԲԸ 
Հաշվեհամար՝ 16048100318600
Ստացող՝ Արմեն Ջոնի Գրիգորյան 
Անձնագիր՝ AM0382914
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին