▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս պոռնոաստղերը Պետդումային առաջարկել են «Սեքսի դասեր՝ աշակերտների համար» դասընթաց

Հայտնի ռուս պոռնոաստղեր Ելենա Բերկովան եւ Անգելինա Դորոշենկովան Պետդումային առաջարկել են դպրոցական ծրագրում ներառել նաև  «Սեքսի դասեր՝ աշակերտների համար» դասընթացը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:Դերասանուհիները նման առաջարկով դիմել են Պետդումայի կրթության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովին:

Նամակում աղջիկները հստակ շարադրել են այն ուղղությունները, որոնցով պետք է դաստիարակել դպրոցականներին՝ «անվտանգության միջոցներ», սեքսով զբաղվելու մշակույթ, իրավաբանական պատասխանատվություն, անկանոն սեռական կյանքի հետեւանքներ, սեքսի տեսակների ուսումնասիրություն, լիբիդոյի բացահայտում:

Скрин письма Елены Берковой и Ангелины Дорошенковой в Госдуму
Фото: L!FE

Ելենա Բերկովան իր խոսքում մասնավորապես  նշել է.

«Դեռահասներին ուղղակի անհրաժեշտ է դպրոցում այս առարկան: Նրանք պետք է մասնագիտական հարցեր տան, որոնք չեն կարող քննարկել ծնողների հետ: Սեքսը մեր կյանքի կարեւոր մասն է, եւ դրա մասին իմանալն անհրաժեշտ է պատանի հասակից»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին