▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում հայ տղամարդուն ծեծի են ենթարկել, ապա՝ ցած նետել պատուհանից

Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի բնակարաններից մեկի պատուհանից երիտասարդ հայ տղամարդու են նետել: Այս մասին հայտնել է Բրյանսկի լրատվական գործակալությունը:

Ինչպես հայտնում ՝ Rusarminfo.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ առավոտյան մոտ ժամը 6-ին: Հատկանշականն այն է, որ մինչ պատահարը երիտասարդ հային ծեծի էին ենթարկել:

Տուժածը հիմա հոսպիտալացված է ու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ծանր վիճակում:

Իրավապահ մարմինները պարզում են կատարվածի հանգամանքները ու փնտրում ականատեսների:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին