▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուլղարիայի հայերի տպավորիչ գործունեությունը

ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոս, նույն համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բուլղարիայով շրջագայությանս ընթացքում հասցրել եմ ծանոթանալ մեր մի շարք հայրենակիցների հետ, ովքեր լուրջ հաջողությունների են հասել ամենատարբեր ոլորտներում։

Ամենացայտուն օրինակներից մեկը, մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի կողմից ստեղծված «Կիրիլիցայի Բակ» կոչվող տառերի հուշարձան-թանգարանն է՝ Պլիսկա քաղաքում։ Ինչպես հայտնի է, Բուլղարիան համարվում է Կիրիլյան գրերի բնօրրանը, իսկ Սուրբ Կյուրեղի և Սուրբ Մեթոդիոսի ( Кирилл и Мефодий) աշակերտները հենց այստեղից են սկսել տարածել Սլավոնական գրերը, որոնք ցայսօր տասնյակ սլավոնական և ոչ սլավոնական ծագումով ազգեր և հարյուր միլիոնավոր մարդիկ են կիրառում։ Այս բացառիկ թանգարանը իրոք բավականին տպավորիչ է։ 

Եթե լինեք Բուլղարիայում, ապա առանց երկմտելու պետք է այցելել Պլիսկա՝ հին Բուլղարական մայրաքաղաք, որտեղ և գտնվում է թանգարանը։ Այստեղ կարելի է ծանոթանալ Կիրիլյան գրերի ստեղծման և տարածման պատմությանը, տեսնել քարակերտ կիրիլյան տառերը, որոնք զարդարում են թանգարանի բակը և վայելել այն բացառիկ միջավայրը որը ստեղծել է մեր հայրենակիցը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին