▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում սեքսով են զբաղվել, որից հետո վեճ է սկսել

Politik.am-ը գրում է.

Օրերս զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքում: Սուրբ Սարգիս եկեղեցու բակում մի օտարերկրացի զբոսաշրջիկ և հայ տղամարդ սեքսով են զբաղվել: Այդ ամենը տեղի է ունեցել հրապարակային՝ հարակից շենքերի բնակիչների աչքի առաջ: Մոտակա շենքերից մի քանի ականատես տղամարդիկ մոտեցել և նախատել են նրանց, որից հետո սկսվել է քաշքշուկ: «Սիրառատ» զույգը արագ հեռացել է եկեղեցու բակից և դիմել ոստիկանություն:

Հետաքրքիր է, որ հիմա ոստիկանության հետ խնդիրներ ունեն ոչ թե եկեղեցու բակում սեքսով զբաղվողները, այլ նրանց կարգի հրավիրած քաղաքացիները: Ոստիկանության կենտրոնի բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանը բոլոր քաղաքացիներին հրավիրում է ոստիկանության բաժին.«Անհասկանալի է, թե ինչու են նման խնդիրներ ստեղծում այդ տղաների համար: Նրանք կռվարար մարդիկ չեն, և անիմաստ չէր այդ լկտիներին նախատելը: Ինչպե՞ս կարելի է նման բան անել եկեղեցու բակում՝ հանրության աչքի առաջ»,-կայքի  հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից շենքերից մեկի բնակիչը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին