▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի պատրաստվում սպանել մարդկանց. Մոսկվայում բանկ գրաված հայ գործարարի ձերբակալման տեսանյութը


«Չէի պատրաստվում սպանել մարդկանց»,- ոստիկանությանը ցուցմունքներ տալու ժամանակ ասել է երեկ Մոսկվայի բանկերից մեկը գրաված սնանկ գործարար Արամ Պետրոսյանը:

ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան РИА Новости գործակալությանը մեջբերել է Պետրոսյանի խոսքերը.

«Նա չի պատրաստվել սպանել պատանդներին, նրա խոսքով՝ նա  պարզապես ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրին»,- պատմել է Իվանովան:

Հիշեցնենք, որ երեկ սնանկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը գրավել էր Մոսկվայում Սիթի Բանկի՝ Բոլշոյ Նիկիտսկիում գտնվող մասնաճյուղը: Արամ Պետրոսյանը բանկ էր մտել կրծքին պայթուցիկ սարք հիշեցնող ինչ-որ առարկա կապած.

«Ես չեմ եկել ձեր բանկը թալանելու, ես եկել եմ ձեր բանկը գրավելու»,- հայտարարել էր նախկին գործարարը:

Արդյունքում, ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում նա բաց էր թողել բոլոր պատանդներին, այնուհետև` հանձնվել:

Այսօր Life.ru կայքը հրապարակել է Արամ Պետրոսյանի ձերբակալության տեսանյութը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին