▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերին էկրան կբարձրանա Թուրքիայում նկարահանված «Քարավան 1915» ֆիլմը

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 7-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Քարավան 1915»-ը: Թուրքական  «İnternethaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Իսմաիլ Գյունեշն է, պրոդյուսերը՝ Այնուր Գյունեշը:

Ֆիլմում օգտագործված երաժշտությունները պատկանում են կոմպոզիտոր Սուրեն Ասատրյանին, գլխավոր դերերում են Մուրաթ Հանը, Այշե Աքընը, Իբրահիմ Քենդիրջին, Իփեք Թուզջուօղլուն, Ֆաթիհ Այհանը, Ալի Քեմալ Յըլմազը և Մերիչ Բաշարանը:

1915թ. մասին Թուրքիայում նկարահանված առաջին ֆիլմը հանդիսացող «Քարավան 2015»-ում Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես բռնի տեղահանություն: Ֆիլմում պատմվում է Առաջին աշխարհամարտի ընթացքում Սև ծովի ափին գտնվող Գիրեսունում բնակվող 200 հայ կանանց ու երեխաների՝ դեպի Հալեպ ձգվող փորձություններով լի բռնագաղթի մասին:

Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին